Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:05 19-10-2023

Երևանի փոխքաղաքապետին մեղադրանք է առաջադրվել. Հրապարակ

Երեւանի փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանին առաջադրված մեղադրանքի քննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մեղադրանքը կապված է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում գնման գործընթացի հետ, երբ նա զբաղեցնում էր ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնը եւ պատասխանատու էր գնման գործընթացի համար։

Կառավարությունը, ըստ մեղադրանքի, նախարարությանը հատկացրել է 2 միլիարդ 380 մլն դրամ, ապա՝ հավելյալ 270 մլն դրամ՝ տուն-ինտերնատի տարեցներին եւ այլ անապահովներին բնակարաններով ապահովելու համար։ Ենթադրվում է, որ Մաչյանն այս գործընթացում է լիազորությունները չարաշահել։

Նույն գործով որպես մեղադրյալներ անցնում են նաեւ նախարարության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Պետրոսյանը, նույն բաժնի նախկին պետ Կարեն Բաբախանյանը, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող նախկին խորհրդական Էդուարդ Ստեփանյանը, «Լեքսհաբ» ՍՊ ընկերության 100 տոկոս մասնակցություն ունեցող բաժնետեր եւ տնօրեն Պավել Թադեւոսյանը եւ վերջինիս մորաքրոջ որդի Գեւորգ Մարկոսյանը, ով մեղադրվում է նախարարության միջոցներից 16 մլն 980 հազար դրամ հափշտակելու մեջ։ Գործը դատարան է մտել 3 օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին։ Սակայն ուշագրավ է, որ մեղադրյալի կարգավիճակում գտնվող Մաչյանը շարունակում է պաշտոնավարել:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք