Ուղիղ եթեր
Հանգիստ, լավ մարդ էր, բայց խմում, շաշվում էր․ Աքորիի սպանության մասին 
copy image url

Հանգիստ, լավ մարդ էր, բայց խմում, շաշվում էր․ Աքորիի սպանության մասին 

Ներքին 1 տարի առաջ - 11:30 18-10-2023
«Դեպքից շատ մանրամանսեր չգիտենք, միայն գիտենք, որ նրանցից մեկի մեքենան խափանված կանգնած է եղել, Արտակ Սիմոնյանը ինչ-որ միջոցառումից վերադառնալիս է եղել, ասում են՝ ալկոհոլի ազդեցության տակ է եղել, խափանված մեքենայի վարորդից ճանապարհ է ուզել։ Հավանաբար իրար չեն հասկացել, որից հետո վեճ է սկսվել։ Խափանված մեքնենայի վարորդի որդին հորը պաշտպանելու համար խառնվել է կռվին ու ինչ-որ կտրող-ծակող իրով հարվածել է համագյուղացուն, ինչից էլ Արտակ Սիմոնյանը մահացել է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց նրանց մտերիմներից մեկը։

Նա պատմեց, որ վեճի մասնակիցները համագյուղացի էին, 2-ն էլ հանգիստ աշխատող մարդիկ․ «Արտակ Սիմոնյանը հանգիստ մարդ էր, լավ շրջապատի տեր։ Միակ թերությունը ալկոհոլի նկատմամբ սերն էր, խմում, շաշվում էր»։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գյուղում բոլորը շոկի մեջ են, չեն հավատում, որ նման բան է եղել։ Մահացած տղամարդու և մյուս մեքենայի վարորդի հարազատները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Ալավերդի բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ժամը 19:30-ի սահմաններում կանչով մեկնել է Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի բնակավայր, որտեղ 2-րդ փողոցի կոնտրոնական հատվածում հայտնաբերել են տղամարդու դի: