Ուղիղ եթեր
Նիկոլ Փաշինյանը կատարելագործել է բռնաճնշումների մեխանիզմը
copy image url

Նիկոլ Փաշինյանը կատարելագործել է բռնաճնշումների մեխանիզմը

Ներքին 1 տարի առաջ - 21:33 06-10-2023
Իրեն ժողովրդավար հռչակած Նիկոլ Փաշինյանի բոլոր ընդդիմախոսները նախ հայտնվում են ՔՊ-ի սև ցուցակում, ապա կարճ ժամանակ անց ամենատարբեր պատճառներով հայտնվում են անազատության մեջ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ունի ընդդիմադիր գործիչների սև ցուցակ, որում հստակ նշված է, թե որ փուլում որ գործիչը կարող է իր դեմ սկսվող գործընթացի շարժիչ ուժը լինել, և նրանց շատ արագ մեկուսացնում են։

Փաշինյանի՝ հատկապես Արցախի վերաբերյալ հայտարարությունները մշտապես «վնասազերծում» էր Արմեն Աշոտյանը․ վերջինս 3 ամիս է գտնվում է կալանքի տակ։

Փաշինյանը վտանգ էր տեսնում նաև գեներալ Գրիգորի Խաչատուրովից․ վերջինս նույնպես անազատության մեջ է։

Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միայն լիդերներին չի մեկուսացնում, այլ միջին օղակին, որոնք իր դեմ իրականացվող ցույցերի ժամանակ ինչ-որ պահից կարող են մարդկանց իրենց հետևից տանել։

Այդ վտանգը Փաշինյանը տեսավ նաև սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման ֆոնին, երբ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան Հանրապետության հրապարակ և պահանջեցին իշխանության հրաժարականը։

Այս շարժումը սկսելուն զուգահեռ կալանավորվեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը, Եռաբլուրում ՔՊ-ական պատգամավորների կողմից կոնֆլիկտ հրահրելուց հետո կալանավորվեց նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը։ Իշխանությունները նախքան Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակում գործելը կալանավորել էին նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։ Նշված բոլոր անձինք սուր քննադատել են Փաշինյանին և իրենց հետևից մեծ բանակ են ուղղորդել, ուստի պատահական չէ նրանց կալանավորումը։

Սա նշանակում է, որ իր բռնաճնշումների մեխանիզմը կա՛մ ինքն իրեն է կատարելագործվել, կա՛մ հայտնվել են դրսից մարդիկ, ովքեր օգնում են դրա կատարելագործմանը, իսկ ընդդիմության ներկա գործեալոճին և նրա քայլերի համադրությունից պարզ է դառնում, որ Փաշինյանը դեռ երկար է մնալու իշխանության։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով ընդդիմության անհնազանդության ակցիաներին զուգահեռ իրավապահ մարմինների կողմից իրականացվող դրսևորած վարքագծին, ասաց․
«Չեմ կարծում, որ գործ ունենք իրավապահ համակարգի «կատարելագործման» հետ, մենք գործ ունենք արդեն իսկ մշակված սխեմայի հետ, որը «արդյունավետ» օգտագործվել է նաև նախորդ շարժումների, օրինակ՝ «դիմադրության» շարժման ժամանակ, երբ ընդդիմությունն անընդհատ իրականացնում էր երթեր, հանրահավաքներ, և այդ ընթացքում անընդհատ միջադեպեր էին տեղի ունենում, քաղաքացիներ էին տուժում, միաժամանակ անձինք էին ձերբակալվում և կալանավորվում։

Հիշենք, որ այդ ժամանակ կալանավորվեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը դատարանի դահլիճում մահացավ։ Հանրությանը հայտնի առնվազն 10 հանրային գործիչներ քաղբանտարկյալ էին, մի քանի ամիս հետո նոր ազատ արձակվեցին։

Այս մեխանիզմը նոր չէ, մշակված է, և մի շարք տարրեր ունի։ Դրանցից մեկն ասեմ։ «Դիմադրության» շարժման ընթացքում ակնհայտ հանցագործություններ էին կատարում ոստիկանները, և երբ հանցագործության մասին հաղորդումներ էին տրվում, դրանց ընթացք էին տրվում, բայց շատ երկար էին տևում։ Օրինակ՝ ես հիմա պաշտպանում եմ մի քաղաքացու, որի ձեռքն էին կոտրել անցած տարի։ Ամեն ինչ կար՝ տեսագրություն, անձը հայտնաբերվել էր, բայց դա տևեց 1 տարուց ավելի, և հիմա անգամ չգիտենք, թե ինչ փուլում է գտնվում վարույթը։ Բայց երբ խոսքը վերաբերվում է ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց, ապա շատ արագ՝ րոպեների ընթացքում, անձանց նկատմամբ վարույթներ են իրականացնում, ոստիկաններ են ուղարկում տներ, մարդկանց անմիջապես ձերբակալում են, կալանավորում են կամ այլ հարկադրանքի միջոցներ են կիրառում»։

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ իշխանություններն ու իրավապահմար մարմիններն այնքան պրոֆեսիոնալ են գործում, որ ընդամենը 3 օրում կարողանում են ձերբակալություններով և այլ միջոցներով ընդդիմադիր միջին օղակին չեզոքացնել և մարել շարժումները, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ այնքան էլ համաձայն չէ այս պնդման հետ․

«Ես այդպես չեմ կարծում, համենայն դեպս սեպտեմբերի 19-ին սկիզբ առած շարժման մասով չեմ կարծում, որ իշխանությունների գործողությունների հետևանքով այդ շարժումը մարեց, ամենևին ոչ։ Մարդիկ պատրաստ էին և շարունակում են պատրաստ լինել, ուղղակի շատ արագ հեղինակազրկվեց այդ կառույցը, որը ստանձնել էլ այդ շարժման քաղաքական առաջնորդությունը․․․»։

Ամենից շատ դիտված

20:10 Աննա Հակոբյանը թող իրա դարդը քաշի. իրենով պետք է ԱԱԾ-ն զբաղվի. Էդգար Ղազարյան
20:45 Երբ չես կարողանում երկար ժամանակ խաղալ դերդ ու դիմակդ պատռվում է
13:03 Գյումրի-Կարս երկաթուղով հումք են տեղափոխել Թուրքիա, շատ ավելի քիչ՝ ուղևոր
21:50 Աննա Հակոբյանը «ոջիլ» է անվանել պատերազմում զոհված հերոսի քրոջը. Տաթևիկ Վիրաբյանի արձագանքը
19:00 Ռոք լուրեր․ Մենք լավագույն թուրքն ենք, որ տվել եք դուք
11:23 Իմ աղջկան չեն ձերբակալել, առևանգել են. Լիլիթ Աղեկյանի մայրն ու քույրը մանրամասներ են պատմում
13:55 Կիրթ սերունդ դրեցինք հողը, որ անդաստիարակ սերունդն աճի ու բազմանա․ հերոսի հայր
16:03 Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին
12:07 Կարծես Ալիևը Փաշինյանին ասեր՝ սուրճը դիր, մինչև ազատվեմ. խղճուկ տեսարան էր. Սուրենյանց
23:40 Բա դուք մա՞րդ եք․ տեսագրության մեջ երևացող տղամարդը «Սմոք Հաուս»-ի 4 տարբեր խանութներից գողություն է կատարում