Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 14:18 05-10-2023

Մի գիշերվա մեջ «Երևան Սիթի»-ում շաքարավազն ու ձեթը թանկացել են. աշխատակից

Հայաստանում մի քանի օր է ինչ գնաճ է նկատվում: Թանկացել են ամնատարբեր խմբերի ապրանքներ՝ պարենից մինչև դիզվառելիք: Բազմաթիվ մասնագետներ ահազանգում էին, որ վերջին օրերին բեռնափոխադրման գները բարձրացել են, ինչն էլ հանգեցնելու է գնաճի:

Ուշագրավ է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, այս իրավիճակից օգտվում են հատկապես դաշտի խոշոր խաղացողները՝ սուպերմարկետների ցանցերի սեփականատերեր և այլն:

Մասնավորապես, «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ 1 օրում տասնյակ ապրանքների գներ բարձրացել են և սա այն դեպքում, երբ վաճառքի սրահ են հանվել ոչ թե նոր ընդունված ապրանքները, այլ մեկ շաբաթ առաջ գնած և պահեստավորածը․
«Մի գիշերվա մեջ Սիթիի տնօրինությունը որոշեց, որ օրինակ՝ 1 կիլոգրամը 350 դրամով վաճառվող շաքարավազը պետք է դառնա 550 դրամ: 5 կիլոգրամանոց շաքարավազի արժեքը դարձել է 2775 դրամ, այսինքն՝ 1 կիլոգրամը՝ 555 դրամ։ Թանկացրել են նաև ձեթ և այլ ապրանքներ։ Ձեթի 1 լիտրը 630 դրամից դարձրել են 770 դրամ… Մի հատ երեկոյան ժամերին մտեք ձեթի բաժին, մարդիկ սկսում են կրել կոնկրետ ֆիրմայի ձեթերը, որովհետև չի բացառվում, որ նախորդ տարիների նման 1 լիտր արևածաղկի ձեթը 600-ից դառնա 1200: Ի դեպ, թանկացրել են շաբաթներ առաջ ներկրված ապրանքները, պատկերացնո՞ւմ եք, թե մի փոքր թանկացած ապրանքը ձեռք բերելու դեպքում ինչ աստղաբաշխական գներ են սահմանելու»:




Նույն պատկերն առկա է երևանյան այլ սուպերմարկետներում: Մեր զրուցակիցները դժգոհում են, որ պատկան մարմինները համապատասխան քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի տնտեսվարողներն առիթից չօգտվեն և սրհեստական ձևով ապրաքները չթանկացնեն.

«Ոնց որ քովիդի ժամանակ 30 դրամանոց դիմակը 1000-2000 դրամով վաճառեցին ու մինչ օրս որևէ մեկը չի ատժվել, նույնն էլ այսօր է: Զզվելի է պարզապես, ստեղծված անր վիճակում արհեստական գնաճ են սարքում, մարդկանց ծանր վիճակի մեջ գցում, իրենք էլ մի շաբաթում օլիգարխ են դառնում...»:

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրինության հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞վ է պայմանավորված նշված ապրանքների թանկացումը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ