Ներքին 2 տարի առաջ - 17:10 12-01-2024

«Երևան սիթի»-ում 10․000 դրամ պարգևավճարի դիմաց աշխատողներին ստիպել են 17 ժամ աշխատել

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները դժգոհում են ընկերության տնօրինությունից, իսկ ավելի կոնկրետ Սամվել Ալեքսանյանից։

Աշխատակիցների խոսքով՝ Ամանորին ընդառաջ իրենց պարտադրել են, որպեսզի 2 հերթափոխով աշխատեն՝ օրը 16-17 ժամ, սակայն ի տարբերություն նախորդ տարիների պարգևավճարը շատ քիչ է եղել։

«Նոր տարի էր, մարդիկ կրում էին «Սիթիի» ապրանքը, դրա համար մեզ ստիպեցին, որ 2 հերթափոխով աշխատենք, օր է եղել 17 ժամից ավելի աշխատել ենք, բայց, երբ եկավ իրենց շնորհակալություն հայտնելու պահը, ընդամենը 10․000 դրամ պրեմիա տվեց Ալեքսանյանը։ Ամոթ էլ էր, ավելի լավ էր ընդհանրապես չտար, քան այդ խղճուկ կոպեկը։

«Սիթիում» նաև Արցախից բռնի տեղահանված անձանց են ընդունել աշխատանքի, իրենց քարտերին գումար են նստացրել, որ «Սիթիից» առևտուր անեն։ Լավ են արել, բան չունենք ասելու, մեր արցախցիներն են, բայց չի կարելի մեր հաշվին նրանց լավություն անել։ Սամվել Ալեքսանյան, ձեռքդ քարի տա՞կ էր, չէի՞ր կարող քո հաշվին լավություն անել, ոչ թե մեր։ Դրա համար, որ մի օր անակնկալ ձևով աշխատողներդ չներկայանան գործի, չզարմանաս։ Ինչ ցանեք, այն էլ կհնձեք»,- ասաց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրինության հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում