Ներքին 3 տարի առաջ - 15:10 16-05-2023

«Երևան Սիթի»-ի տնօրինությունն աշխատակիցներին ստիպում է ամիսը 30․000 դրամի գնում անել, այլապես կհեռացնեն

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցներն ահազանգում են՝ տնօրինությունը ստիպում է առևտուր անել իրենց սուպերմարկետից, ավելին՝ գումարի չափ են սահմանել։

«Արդեն 1 տարուց ավելի է, որ ստիպում են «Սիթի»-ից առևտուր անել։ Ասում են՝ պետք է «հավատարիմ հաճախորդ» լինեք, թե չէ աշխատանքից կհեռացնենք, իսկ դրա համար ամիսը պետք է 30․000 դրամ և ավելի առևտուր անենք, բայց բոլորն էլ գիտեն, որ «Սիթի»-ում խայտառակ բարձր գներ են, նույն ապրանքը այլ խանութներում ավելի մատչելի է, իսկ մրգի և բանջարեղենի մասին խոսք չկա․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Երևան Սիթի» սուպերմարկետի աշխատակիցը։

Նրա խոսքով՝ աշխատակիցները ստիպված են լինում ուրիշներին խնդրել, որպեսզի վճարումը կատարելիս իրենց «բոնուս քարտը» անցկացնեն․ «Մեր ծանոթներին, ընկերներին, անգամ մշտական հաճախորդներին խնդրում ենք, որ գումարը վճարելիս մեր բոնուս քարտերն անցկացնեն։ Ամոթ է, բայց ի՞նչ անենք, ի՞նչ ենք աշխատում, որ մի հատ էլ իրենց մոտից առևտուր անենք։

Ալեքսանյանը բարեգործ է ներկայանում, բայց ո՞ւմ հաշվին, իհարկե, մեր նման խեղճուկրակ աշխատողների։ Սպառնում են՝ 30․000-ի առևտուր չանելու դեպքում աշխատանքից ազատել»։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գրասենյակ, որտեղից խոստացան, որ տնօրինությունը կապ կհաստատի մեզ հետ։

Քանի որ որևէ մեկն այդպես էլ մեզ հետ կապ չհաստատեց, ուստի նյութը հրապարկում ենք առանց երկրորդ կողմի կարծիքի։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ