Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:19 04-10-2023

ԼՂ-ից Հայաստան է ժամանել 100,632 անձ

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվն ավելացել է 7-ով։ Ժամը 16։00-ի դրությամբ Հայաստան է ժամանել 100,632 անձ։

Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նրա ներկայացմամբ՝ գրանցվել է 96,940 հաշվառված քաղաքացի, այսինքն՝ Հայաստան ժամանած անձանց գրեթե 97 տոկոսը։

Բաղդասարյանի փոխանցմամբ՝ տարբեր ԲԿ-ներում շարունակում է բուժում ստանալ ԼՂ-ից տեղափոխված 324 բուժառու։

«Նրանցից 114-ի վիճակը ծանր է, 15-ինը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 8 երեխա»,- մանրամասնեց նա։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին