Արտաքին 2 տարի առաջ - 10:12 02-10-2023

Մեդվեդևը պնդել է՝ Ռուսաստանի կազմում ավելի շատ նոր շրջաններ կլինեն

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ռուսաստանի կազմում ավելի շատ նոր շրջաններ կլինեն։ Այս մասին Մեդվեդևը գրառում է կատարել իր տելեգրամյան ալիքում։

«Այսօր Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օրն է։

Մեկ տարի առաջ հանրաքվեի ժամանակ դրանց բնակիչները ճակատագրական որոշում կայացրին՝ լինել իրենց հայրենիքի հետ։ Այս ընտրությունը դարձավ ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև ռուս ժողովրդի միասնության, նրա վիթխարի կամքի և նվիրվածության խորհրդանիշ։

Հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Կիևի նացիստական ռեժիմն ամբողջությամբ չի ոչնչացվել և թշնամուց չեն ազատագրվել բուն ռուսական տարածքները։

Հաղթանակը մերն է լինելու։

Իսկ Ռուսաստանի կազմում ավելի շատ նոր շրջաններ կլինեն»,- գրել է Մեդվեդևը։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում