Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:55 25-09-2023

Սյունիքում մոտ 10․000 մարդու կեցություն է հնարավոր ապահովել

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կացարաններով ապահվելու հարցով այս պահին զբաղվում է Սյունիքի մարզպետարանը, սակայն, եթե ընտանիքը հայտնում է, որ ունի ապրելու այլ վայր, նոր կարող են տեղափոխվել։

Սյունիքի մարզպետարանից Oragir.News-ը փորձեց պարզել, թե քանի՞ հոգու են պատրաստ ապահովել կացարանով, հիմա քանի՞սն են գտնվում այնտեղ։ Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գործընթացն անընդհատ շարունակվում է, թվերը փոխվում են։

«Չգիտենք՝ ովքեր կգնան, ովքեր կմնան։ Գալիս են, ոմանք տեղ ունեն, գնում են։ Թիվ այս պահին չենք կարող ամփոփել»,- նշեց Արմինե Ավագյանը։

Մեր ճշտող հարցին՝ մարզում քանի՞ հոգու է հնարավոր կացարանով ապահովել, Արմինե Ավագյանը պատասխանեց․ «Մեր ռեսուրսների հաշվարկով մոտ 10․000 մարդու կեցություն է հնարավոր ապահովել՝ ներառյալ հյուրանոցներն ու վարձով տները։ Բայց, թե քանիսը կմնան, քանիսը կգնան՝ դեռ հայտնի չէ»։

Հավելենք, որ ՀՀ Կառավարության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։ Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: 2100 հաշվառվածներից մոտ 1000 անձ մեկնել է իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցության վայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին