Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:20 24-09-2023

Ովքեր Ադրբեջանից գազ են առնում, նրանք ցեղասպանության համամասնակիցներ են․ Ավետիք Չալաբյան

«Համախմբում» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն իր ելույթում ասաց, որ քանի որ այսօր պետության գլխի փոխարեն ուրիշ իր է դրված, հասարակությունն ստիպված է պետության պարտականության մի մասն ստանձնել։

«Պետք է արձանագրել, որ այսօր միջանցքը կարծես թե սկսել է գործել, և ՀՀ սկսել են տարհանվել Արցախի մեր քույրերն ու եղբայրները, որոնք առաջին օգնության կարիք ունեն։ Ես ուզում եմ արձանագրել, որ դա իսկապես ձեռքբերում է, որովհետև մեր մարդիկ չենք կարող այնտեղ պատանդ մնալ և բաց երկնքի տակ մահանալ։ Մեր առաջին խնդիրը մեր հայրենակիցներին օգնելն է, նրանց կյանքերը փրկելն է, այդ մղձավանջից նրանց դուրս բերելն է»,- նկատեց Չալաբյանը։

Նա շեշտեց, որ մենք բոլորս պետք է գրկաբաց լինենք մեր արցախցի քույրերի և եղբայրների առաջ։

Խոսելով այս իրավիճակում մեղավերներից՝ Չալաբյանն ասաց, որ այս ողբերգությունը տեղի է ունեցել մեծ տերությունների անտարբերության առաջ․ «Նրանք անընդհատ մտահոգություն են հայտնել։ Զանգել են Ալիևին, ասել են՝ վա՜յ, մենք շատ մտահոգված ենք։ Այնտեղ կանգնած են ռուսական խաղաղապահ ուժերը, նրանց աչքի առաջ դա տեղի ունեցավ։ Ես չեմ ուզում իրենց մեղադրել, որովեհտև դա, ըստ էության, 2000 թեթև զինված, ոստիկանական ուժ է, բայց իրականությունն այն է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Միացյալ Նահանգները, և՛ Եվրամիությւոնը կիսում են այս ողբերգության համար պատասխանատվությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ