Ներքին 2 տարի առաջ - 21:27 20-09-2023

Ես ամոթով էի լսում, դա իմ երկրի ղեկավարի ելույթը չէր․ Ավետիք Չալաբյան

Հանրապետության հրապարակում շարունակվում է բողոքի ակցիան։ Հավաքվածները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը իր ելույթում ասաց. «Երկու իրողություն կա, որոնք աշխատում են մեր դեմ, մեկը աշխարհաքաղաքական իրողությունն է: Այն կայանում է նրանում, որ տարածաշրջանի ավանդական անվտանգային համակարգը քանդվել է այն պահից սկսած, ինչ ՌԴ-ն խառնվել է ուկրաինական պատերազմի մեջ, նա սկսել է այս տարածաշրջանում նահանջ ապրել: Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Արցախում, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր, որովհետեւ ՌԴ-ն հանդիսանում էր Արցախի մեր ժողովրդի առնվազն երաշխավորներից մեկը, չկատարեց որպես երաշխավոր իր պարտականությունը, ձեռքերը լվաց Արցախից: Երկրորդ իրողությունը իշխանությունն է, որ ունեք Հայաստանում, այս իշխանությունը եկել էր՝ Արցախը հանձնելու եւ դա ամեն օր դառնում է ակնհայտ: Դուք այսօր լսել եք Նիկոլ Փաշինյանի ելույթը, ես ամոթով էի լսում, դա իմ երկրի ղեկավարի ելույթը չէր: Իմ երկրի ղեկավարը կարեկցանքի նույնիսկ խոսք չգտավ Արցախի մեր եղբայրների եւ քույրերի համար, նա ընդամենը փորձեց բացատրել, որ ՀՀ զինված ուժեր այնտեղ չկան: Շատ ավելի լավ կլիներ, որ ներկա լինեին ու պաշտպանեին»:

Չալաբյանի խոսքով՝ այսօր Արցախում խնդիր է դրված Ադրբեջանի դեմ կռված բոլոր հայորդիներին ձերբակալելու, վաղը այդ հարցը այստեղ է էլ է գալու. «Սպառվել է մեր միամտության ժամանակը, թշնամին արդեն հասել է մեր դուռը, վաղը դուռը բացելու է ու մտնելու է ներս: Ոչ մի զսպող բան չկա, բացի ձեզնից»:

Նա շեշտեց, որ ի վերջո այս իշխանությունը պետք է ընկրկի այս պայքարի առաջ, որը պետք է լինի անցնցում եւ հետեւողական:

«ԱԱԾ ծառայողները պետք է միանան մեր շարքերին, պետք է հասկանան, որ այստեղ լուծվում է մեր երկրի ապագայի հարցը, իրենցից յուրաքանչյուրի ապագայի հարցը: Օր օրի մեր թիվը պետք է ավելանա, մինչեւ այս իշխանությունը կհանձնվի»,-ասաց Չալաբյանը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան