Ներքին 3 տարի առաջ - 19:59 20-09-2023

Սա Հայաստանի կեղեքման սկիզբն է․ Մետաքսե Հակոբյան

«Հիմա համատարած խավարի մեջ ենք, մարդիկ փողոցներում են, սոված, մրսած, մի մասը այլ տեղերից եկած են։ Բոլորս սպասում ենք վաղվա հանդիպմանն ու հանդիպման արդյունքներին»,-այս մասին Oragir.Nerws-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ եթե ցավալի որոշում կայացվի Արցախի համար, և այն մարդկանց, որոնք որոշում կկայացնել լքել Արցախը, պետք է լինեն երկրներ, որոնք կընդունեն․ «Չգիտեմ, Հայաստանը կընդունի, թե ոչ, հավանաբար այս իշխանության պատիժը կլինի արցախցիներին Հայաստանում ընդունելը»։

Հարցին՝ Ստեփանակերտի մատույցներում հնարավո՞ր է այս պահին ադրբեջանցիներ լինեն, Հակոբյանն ասաց, որ իր կարծիքով՝ ադրբեջանցիներ Ստեփանակերտում չկան․ «Չեմ կարծում, որ այստեղ կլինեն, բայց Ստեփանակերտին շատ մոտ են»։

Ճշտող հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը այս պահին կարո՞ղ է որևէ բան կանխել, Հակոբյանն ասաց․ «Այն խոստումները, որոնք Նիկոլը թե՛ հանրային ձևով, թե՛ թաքուն ձևով տվել է, դրանք որևէ կերպ չեղարկելն անհնար է։ Հասկանալի է, որ բոլորը ստիպելու են, որ Նիկոլը կատարի իր բոլոր խոստումները։ Նիկոլի չլինելու դեպքում պետք է լինի այլ քաղաքական ուժ, որը կկարողանա չեղարկել նրա բոլոր պայմանավորվածությունները։ Արցախը կորցնելու դեպքում որևէ մեկը չի կասկածում, որ լուրջ հետևանքներ են սպասվում նաև Հայաստանի Հանրապետության համար։ Սա ընդամենը սկիզբն է լինելու ՀՀ-ի կեղեքման»,-եզրափակեց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան