Ներքին 3 տարի առաջ - 15:45 16-09-2023

Թուրքմենստան, Հնդկաստան, Նիգերիա․ շուրջ 15․000 օտարերկրացի կկարողանա մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը

Վաղը՝ սեպտեմբերի 17-ին, տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 7-ի դրությամբ ընտրողների թիվը կազմում է 824․250։

Աջափնյակ վարչական շրջան՝ 83․014
Ավան վարչական շրջան՝ 39․030
Արաբկիր վարչական շրջան՝ 94․537
Դավթաշեն վարչական շրջան՝ 33․484
Էրեբունի վարչական շրջան՝ 89․206
Կենտրոն՝ վարչական շրջան՝ 94․922
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 106․317
Նոր Նորք վարչական շրջան՝ 97․497
Նորք-Մարաշ վարչական շրջան՝ 10․667
Նուբարաշեն վարչական շրջան՝ 8065
Շենգավիթ վարչական շրջան՝ 110․780
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ 56․731։

Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն մինչև քվեարկության օրն առնվազն 1 տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք։

Oragir.News-ը Ներքին գործերի նախարարություն գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե քանի՞ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձ է վերջին 1 տարում հաշվառված Հայաստանում, նրանցից քանի՞սն են հաշվառված Երևանում, քանիսը, որ երկրի քաղաքացի են։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից Oragir.News-ի գրավոր հարցման ի պատասխան հայտնել են, որ Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում առնվազն 1 տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց թիվը կազմում է 18․034։

Տվյալները՝ ըստ քաղաքացիության երկրների, ներկայացնում ենք ստորև՝

Ռուսաստանի Դաշնություն՝ 14․794
Իրան՝ 740
Հնդկաստան՝ 669
Ուկրաինա՝ 424
Վրաստան՝ 242
Սիրիա՝ 89
Լիբանան՝ 82
Իրաք՝ 69
ԱՄՆ՝ 62
Չինաստան՝ 54
Եգիպտոս՝ 51
Ֆիլիպիններ՝ 46
Ղազախստան՝ 46
Նիգերիա՝ 45
Գանա՝ 41
Սյերրա-Լեոնէ՝ 40
Բելառուս՝ 39
Գերմանի՝ 27
Թուրքմենստան՝ 24
Ֆրանսիա՝ 23
Բանգլադեշ՝ 22
Կանադա՝ 20
Քաղաքացիություն չունեցող՝ 19
Մեծ Բրիտանիա՝ 16
Կորեայի Հանրապետություն՝ 16
Լեհաստան՝ 15
Ուզբեկստան՝ 14
Հորդանան՝ 14
Կուբա՝ 14
Թաիլանդ՝ 13
Իսպանիա՝ 11
Վիետնամ՝ 11
Այլ՝ 242։

Երևանում հաշվառվածների թիվը կազմում է 14․602։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից Oragir.News-ին պարզաբանեցին, որ «այլ՝ 242»-ը վերաբերվում է բոլոր այն երկրներին, որոնց ընտրողների թիվը 10 և 10-ից պակաս է։

«Մի քանի տասնյակ երկրներ կան, որտեղից ունենք ընդամնեը 1 ընտրող, և որոշվել է մինչև 10-ի պարագայում չհրապարակել, քանի որ անձի նույնականացման խնդիր կա։

Ինչ վերաբերում է քաղաքացիություն չունեցողներին, ապա խոսքն այն անձանց մասին է, որոնք ոչ միայն ՀՀ, այլ առհասարակ աշխարհում որևէ պետության քաղաքացիություն չունեն, նման անձինք կան ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում»,- հայտնեցին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում առնվազն 1 տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց թվում են նաև ադրբեջանցիներ:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է