Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:15 14-09-2023

3․5 տարվա ընթացքում դիտարկում ենք ճոպանուղու համակարգը ներդնել․ Թանդիլյանը

Քարոզարշավին մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը քվեաթերթիկում համար 13 է, և նրանց քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը Երևանում հյուրընկալել է քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ շվեյցարական «Բարտոլետ» ընկերության ներկայացուցիչներին:

«Մենք 3․5 տարվա ընթացքում դիտարկում ենք ամբողջ ճոպանուղու համակարգը ներդնել։ Մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր խոստումներին ու ծրագրերին, և ինչպես տեսնում եք, մասնագետների ներգրավումը հենց սրա մասին է»,- Մանե Թանդիլյանը։

Նա ասաց, որ քաղաքային ճոպանուղիների շնորհիվ կբեռնաթափվի նաև քաղաքային տրանսպորտը․ «Երբ բեռնաթափվեն տրանսպորտները, կամ քաղաքացիները սկսեն հրաժարվել անհատական մեքենաներից ու սկսեն երթևեկել հստակ չվացուցակով աշխատող ճոպանուղիով՝ հարմարավետ հասնելով տեղ, այդ ժամանակ տրանսպորտային համակարգը սկսելու է ավելի բարվոք աշխատել։ Այս ամենը մեզ համար աշխատանք է, որը ապացուցելու ենք գործով։ Ու դրա համար, երբ ինձ ասում են՝ երբվանից եք սկսելու, ասում եմ՝ սեպտեմբերի 18-ից»։

Մանրամասները՝ տեսնանյութում։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը