Ներքին 3 տարի առաջ - 16:56 09-06-2023

Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը։

Քաղաքների երեք «տարածությունների» միաժամանակյա արդյունավետ օգտագործումը միայն կարող է հնարավորություն տալ լուծել Երևանի առջև ծառացած մի շարք խնդիրները, այդ թվում, տրանսպորտային և հետիոտնի անխոչընդոտ տեղաշարժին վերաբերողները։

Առաջին «տարածությունը»՝ գետինը, գրեթե սպառել է իրեն և Երևանի բնակչության և տնտեսության զարգացման տեմպերի համար ունի սակավ հնարավորություններ լուծելու քաղաքի խնդիրները։ Նոր ճանապարհների, փողոցների կառուցման հնարավորությունները սահմանափակ են։

Երկրորդ՝ ստորգետնյա «տարածությունը» բավական քիչ է օգտագորված։ Ունենք շատ քիչ թունելներ, գետնանցումներ։ Միևնույն ժամանակ, Երևանի ռելիեֆը և ստորգետնյա ենթակառուցվածների առկայությունները նույնպես թույլ չեն տալիս քաղաքը դարձնել լիարժեք «երկհարկանի»։ Սակայն, այստեղ նույնպես ունենք սկզբունքային խնդիր։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գետնանցումները չեն դառնում մարդկանց հիմնական ճանապարհը, որը նաև անվտանգության խնդիրներ է առաջացնում։ Քաղաքը, նախ և առաջ, պետք է լինի մարդկանց համար, հետևաբար Երևանի մի շարք գետնանցումներ պետք է վերածվեն թունելի՝ մեքենաների համար, իսկ մարդիկ քայլեն գետնի վրայով։

Միևնույն ժամանակ, Երևանում առկա են մի շարք հնարավորություններ փոքր թունելների շնորհիվ ունենալ նոր հետիոտնային հատվածներ։

Երրորդ՝ վերգետնյա, օդային «տարածությունը» գրեթե չի օգտագործվում։ Վերնանցումները շարունակում են մնալ անհարմար մարդկանց համար, իսկ 1-2 էստակադաները չեն լուծում քաղաքի տրանսպորտային խնդիրները։

Հաշվի առնելով Երևանի ռելիեֆային առանձնահատկությունը՝ քաղաքի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը։

Քաղաքային ճոպանուղին ունի հետևյալ առավելությունները՝

-Մարդկային մեծ հոսքերի տեղափոխման հնարավորություն
-Կանգառներում սպասելու բացակայություն
-Էկոլոգիապես մաքուր՝ օդի աղտոտվածության բացակայություն
-Ամենաանվտանգ տրանսպորտային միջոցը աշխարհում
-Ամենակարճ ճանապարհների ստեղծում՝ ուղիղ գծի շնորհիվ
-Հաշմանդամություն ունեցող անձանց համար այն բացառիկ հարմար
-Նոր, ազատ տարածությունների օգտագործման հնարավորություն
-Կայարանների կառուցման համար փոքր տարածքների անհրաժեշտություն
-Արագ կառուցման հնարավորություն՝ չխոչընդոտելով առկա տրանսպորտային ուղիները շինարարական աշխատանքների ժամանակ
-Առաջիկայում կներկայացնենք Երևանի ճոպանուղու համակարգի ներդրման նախագիծը»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան