Գաղտնիք չէ, որ ամռան այս ամիսներին տուրիստական գրեթե բոլոր կազմակերպությունները ավելի շատ գումար են աշխատում՝ քան տարվա մնացած եղանակներին։ Սակայն դրանց գները երբեմն հասնում է աստղաբաշխական թվերի։
Բացառություն չի արել իր գնային «քաղաքականության» մեջ «Տաթևեր» ճոպանուղու տնօրինությունը, բայց ոչ թե նրա համար, որ օրինակ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի՝ ու դրա պատճառով ամեն տարի պահանջարկը մեծանում է , այլ ուղղակի ՝ Tatev Midsummer Music Fest Փառատոնի շրջանակներում, որը անցկացվել է հենց Տաթևում ու երգել են «Կաթիլ», «Բամբիռ» և ռոք երաժշտական մի քանի խմբեր ևս, դարձել է տոմսերի գների թանկանալու պատճառ։
Այդ օրը, պայմանավորված երաժշտական ֆեստիվալով, որը տեղի է ունեցել հուլիսի 15-16-ին՝ երկու օր, տոմսերի գինը՝ միակողմանի 5500 դրամի փոխարեն դարձել է 7000 դրամ, իսկ երկկողմանի տոմսի արժեքը՝ չֆիքսված հետադարով եղել է 12000 դրամ։ Այն դեպքում, երբ օրինակ ձմռան ամիսներին ճոպանուղու տոմսի գները հասնում են 3000- 4000 դրամի։
Oragir.news-ը կապ հաստատեց One way tour տուրիստական կազմակերպության հետ, որն այդ օրերին տուրեր կազմակերպել է դեպի Սյունիքի մարզ, մեզ հետ զրույցում պատասխանեցին, թե ինչով է պայմանավորված թանկացումը.
«Ձմռանը ճոպանուղու գները եղել են 3000, 4000 դրամ, սակայն հիմա՝ սեզենային թանկացումներ են՝ պարզ պատճառով։ Երկու օր երաժշտական փառատոն է եղել այնտեղ, դրա հետ կապված տոմսերի գները թանկացել են ու գների փոփոխություն է փաստորեն տեղի ունեցել։ Մենք կոնկրետ կազմակերպության ֆեսթին չենք մասնակցել, բայց թանկացումները դրանով է պայմանավորված եղել։ Նախորդ տարի էլ է այդպես եղել։ Դրանք բնական բարձրացումներ են՝ սեզոնին ընդառաջ։
Փաստորեն, «սեզոնին ընդառաջ բնական թանկացումների» ֆոնին տուրիստական ամենամեծ պահանջարկ ունեցող վայրերի սեփականանտերերը կարող են իրենց թույլ տալ երաժշտական փառատոնների հաշվին իրենց բիզնեսը երկու օրում կրկնապատկել, շատ դեպքերում՝ նույնիսկ եռապատկել։