Արտաքին 5 տարի առաջ - 12:52 15-07-2021

COVID-19-ի զոհերի թիվը Վրաստանում գերազանցել է 5500-ը

Եվս 11 հիվանդ է մահացել Վրաստանում կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից: COVID-19-ի համավարակի ընթացքում զոհերի թիվը հասել է 5503 մարդու:

Օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1398 նոր դեպք: Նախորդ օրը կատարվել է 30.867 թեստ, որից 14.700-ը՝ ՊՇՌ թեստ, 16.167-ը՝ արագ հակագենի թեստ:

Ապաքինվել է ևս 1164 հիվանդ: Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 382.734 է, որից առողջացել է 362.491-ը:

Ըստ Stopcov.ge կառավարական պորտալի՝ Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման մակարդակը կազմել է օրական 4.53%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 4.21%, իսկ շաբաթվա ընթացքում՝ 4.65%:

Օրվա ընթացքում 7228 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ընդհանուր առմամբ օգտագործվել է 324.802 պատվաստանյութ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից