Ներքին 3 տարի առաջ - 17:10 13-09-2023

Կատաղություն հիվանդության մասին իրազեկվում են մարզային դպրոցները

Կատաղություն հիվանդության մասին իրազեկման արշավ է անցկացվում նաև Հայաստանի մարզերում:

Այսօր ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցներն այցելել են Հրազդան քաղաքի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոց: Դպրոցականներին ներկայացվել են կատաղություն հիվանդության դեմ պայքարի հիմնական միջոցառումները, կենդանիների հետ շփման կանոնները և այլն։

Տեսչական մարմնի մասնագետները երեխաներին հորդորել են առավել զգոն լինել կենդանիների վարքի նկատմամբ, քանի որ այդ հիվանդությամբ վարակված կենդանիներն ունենում են վարքային փոփոխություն՝ դառնում են անհանգիստ ու ագրեսիվ։

Փոքրիկներին հորդորել են ուշադիր հետևել նաև իրենց տնային կենդանիների վարքին, քանի որ կատաղությամբ վարակվում են ոչ միայն թափառող և վայրի կենդանիները, այլև տան պայմաններում խնամված շներն և կատուները:
Հստակ ցուցումներ են տրվել տնային կենդանիներին տարին մեկ անգամ անպայման պատվաստելու անհրաժեշտության մասին:

ՍԱՏՄ-ն հորդորում է բոլորին կենդանիների կողմից հարձակումների, կծելու դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել թեժ գծի 118 անվճար համարով:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը