Երևան +10°
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 21:20 07-09-2023

Պետնախարար Սամվել Շահրամանյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ․ քննարկվել է ճգնաժամային իրավիճակը

Օրերս ԱՀ պետնախարար Սամվել Շահրամանյանը խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խմբակցությունների անդամների և անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, քննարկվել են Արցախում օր օրի խորացող ճգնաժամային իրավիճակը և դրանից բխող խնդիրները որոշակի չափով մեղմելու ուղղությունները:

Հանդիպումներին անդրադարձ է եղել Արցախի ներքաղաքական կացությունը, առաջիկայում սպասվող Հանրապետության նախագահի ընտրությանը: