Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:33 25-04-2025

Ես կաշկանդված չեմ որևէ մեկի հետ հանդիպել․ Շահրամանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը և գործունեություն իրականացնելու համար տարածք խնդրելու մասին տեղկությունները կեղծ են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Ես կաշկանդված չեմ, որևէ մեկի հետ հանդիպում ունենալու։ Սկզբում ունեցել եմ հանդիպումներ ՀՀ նախկին նախագահների հետ, հիմա էլ կաշկանդված չեմ նման հանդիպումներ ունենալու, բայց նման հանդիպման մասին լուրերը կեղծ են»,-ասաց Շահրամանյանը։

Անդրադառնալով հավաքական իրավունքին՝ նա նշեց, որ այս հարցը պետք է մնա Արցախցիների օրակարգում։ «Այո, մենք իրավունք ունենք արժանապատիվ ու անվտանգ վերադարձ ապահովելու։ Այդ նպատակոց Արցախի ԱԺ-ի կողմից ստեղծվածէ հանձնախումբ, որը ղեկավարում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Կարծում եմ, նրանք արդյունավետ աշխատանք են իրականացնում։ Տեղյակ եք նաև, որ վերջերս Շվեյցարիայի խորհրդարանն ընդունել է բանաձև, որի համաձյն պետք է խաղաղության կոնֆերանս իրականացվի, որին կմասնակցեն Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները»։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի