Ներքին 3 տարի առաջ - 09:40 07-09-2023

Անհիմն կասեցումներ` հանուն պարգևավճարի

Կադաստրում օրենք է գործում, որ եթե աշխատակիցը կասեցնում է անշարժ գույքի գրանցելու գործը՝ պարգևավճար է ստանում։ Oragir.News-ի տեղեկություններով, դրա համար աշխատակիցները հաճախ անհիմն կասեցնում են նախագծերը, կամ անգամ, եթե հիմնավոր 2 կետ են գտնում՝ հերթով են այդ կետերը ուղղել տալիս։ Բանն այն է, որ եթե աշխատակիցը ամսվա մեջ ունեցել է ոչ թե 30, այ 130 կասեցում, ավելի շատ պարգևավճար է ստանում։ Դրա համար երկրում անշարժ գույք գրանցելը խնդիր է դարձել, եթե աշխատակցի հետ այլ պայմանավորվածություն չես ձեռք բերում, այսինքն պարգևավճարից ավել լավ ու բարձր վճարով հատուցում չի լինում, գրանցումը կասեցնում են։

Սա իբրև թե արվում է նրա համար, որ աշխատակիները շահագրգռված լինեն չհաստատել նախագծերը, ավելի մանրամասն ուսումնասիրեն մինչև հաստատումը, բայց արդյունքում աշխատակիցները չարաշահում են այս գործիքը։ Արդյունքում, ում պետք է ստանալ թույլտվությունները՝ ստանում է, իսկ հասարակ ժողովրդին խնդրի առաջ են կանգնեցնում։ Մարդիկ իրենց գառաժը, հավաբունը գրանցելու համար մի քանի անգամ ստիպված են լինում մուտք անել համակարգ, հերթեր կանգնել, պետական վճարումներ անել։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը