Ներքին Հարցում Տեսանյութ 2 տարի առաջ - 10:30 14-02-2024

Ես ու դուք թողնում ենք, ինքը ստանում է․ հարցում՝ Սուրեն Պապիկյանի պարգևավճարի մասին

Oragir.News-ը հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն, ճշտելու՝ 2024 թվականի հունվար ամսին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և իր տեղակալները պարգևավճար ստացել են, թե՞ ոչ։

Մեր հարցին ի պատասխան ՊՆ-ից հայտնել են, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 199-րդ հոդվածի՝ աշխատողի աշխատավարձի և աշխատանքի այլ պայմանների վերաբերյալ տվյալները տրամադրվում կամ հրապարակվում են միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կամ աշխատողի համաձայնությամբ։

Oragir.News-ը մայրաքաղաքում անցորդներից հետաքրքրվեց՝ ի՞նչ են կարծում՝ Սուրեն Պապիկյանն ու իր տեղակալները այդքան կորուստներից հետո պարգևավճարներ ստացե՞լ են։

Մի կին պատասխանելով մեր հարցին ասաց․

«Ես ու դուք թողնում ենք, ինքը ստանում է»։

Մի տղամարդ էլ ասաց, որ Սուրեն Պապիկյանը պետք է հրաժարական տա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում