Ներքին 2 տարի առաջ - 19:49 06-09-2023

Հայաստանն ու Արցախը մեկն առանց մյուսի չեն կարող լինել․ Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի ավագանու ընտրություններում Արցախի օրակարգը չի՛ կարող բացակայել: Ու շատ կարևոր է, որ Արցախում դա տեսնեն ու զգան: Կարևոր է, որ այս ընտրություններում հաղթեն այն ուժերը, որոնց համար թանկ է ոչ միայն Երևանը, ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը: Կարևոր է, որ Հայաստանից, Երևանից ուժ ու վստահություն տաք Արցախին, թևութիկունք լինեք արցախահայությանը, ոչ թե կոտրեք նրանց պայքարելու ոգին: Մենք պետք է հրաժարվենք անթույլատրելի ու կործանարար պարտվողականությունից: Պետք է գան նոր ուժեր, ովքեր հավատում են, որ կարող են կանգնել Արցախի կողքին ու ամեն գնով պահել Արցախը:

Հայաստանն ու Արցախը մեկն առանց մյուսի չեն կարող լինել: Այդ կապը մեզ համար շատ հստակ է, և դա իմ ու իմ համախոհների անխախտ դիրքորոշումն է: Մենք իրավունք չունենք հրաժարվել Արցախից, իրավունք չունենք մտածելու, որ ինչ-որ «խաղաղության պայմանագրի» շնորհիվ Հայաստանը կփրկվի, իսկ թե Արցախի հետ ինչ կլինի՝ հետո կորոշենք։

Երբ ես ու գործընկերներս հարյուրավոր ծրագրեր էինք իրականացնում Հայաստանում ու Արցախում, համոզված էինք, որ աշխատում ենք մեր ընդհանուր ու միասնական հայրենիքի զարգացման համար: Հիմա ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլև համոզմունքս ավելի է ամրապնդվել:

Այս դիրքորոշումից ելնելով եմ Երևանի ընտրություններում աջակցում «Ապրելու երկիր» կուսակցությանն ու նրա ղեկավար Մանե Թանդիլյան - Mane Tandilyan-ին, քանի որ գիտեմ, որ նրանք նույնպես Արցախը կարմիր գիծ են համարում:

Իմ կոչն է երևանցիներին՝ անպայման մասնակցել ընտրություններին ու իրենց ընտրությունը կատարել՝ մտքում ու սրտում ունենալով Արցախը»:

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ