Ներքին 3 տարի առաջ - 13:31 06-09-2023

Հանգիստ խղճով գնացեք ընտրություններին, մենք գիտենք ֆինանսավորման աղբյուրները․ Թանդիլյանը՝ երևանցիներին

Մեզ հաճախ հարցնում են, որ եթե ընդդիմադիրը՝ դուք հաղթեք, ինչպե՞ս եք կառավարելու Երևանի բյուջեն, որովհետև կառավարության հետ աշխատանքի տեղ կա: Այս մասին այսօր Ռուբեն Վարդանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը, պատասխանելով երևանցիների կողմից հաճախ տրվող հարցերին:

«Նախ ուզում եմ բյուջեի մասին խոսել, հատկապես երբ ասում են, որ բյուջեի մեծ մասը կառավարությունն է տալիս, ուզում եմ վստահեցնել մեր սիրելի երևանցիների, որ այո բյուջեի որոշ մաս կառավարության պետական հատկացումներ են, բայց այս բոլորը կարգավորվում են օրենքներով, բոլորը, և կառավարությունը չի կարող չկատարել օրենքով սահմանված պարտականությունը։ Երբ խոսում ենք պատվիրակված լիազորությունների մասին, որոնք Երևանի բյուջեի մոտ 40 %-ն են կազմում, սրանք լիազորություններ են, որոնք բյուջետային համակարգի մասին օրենքով են նախատեսված և կառավարությունը պարտավոր է պատվիրակել լիազորություններ համայնքներին, և դրա համար իրականացնել հատկացումներ, սա բարի կամքի դրսևորում չէ, սա ժեստ չէ, սա օրենք է»։

Թանդիլյանը նաև նշեց, որ դոտացիոն հատկացումներ ևս կան․ «Դոտացիաները բյուջեի մոտ15 %-ն են կազմում, և սրանք նույնպես կարգավորվում են ինանսական համահարթեցման մասին օրենքով: Մյուսն էլ սուբվենցիաներն են, մոտավորապես 5 %»։

Մանե Թանդիլյանը նշեց, որ այս ամենը ներկայացնում է մեկ պատճառով․ «Այս ամենը մեզ համոզմունք է տալիս, որ սիրելի երևանցիներին ասենք՝ հանգիստ խղճով գնացեք ընտրություններին և աջակցեք «Ապրելու երկրին», որովհետև մենք գիտենք ֆինանսավորման աղբյուրները և անհնարին է, որ դրանք տեղի չունենան, օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուրն անելու իր պարտաանությունները»։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը