Ներքին 3 տարի առաջ - 13:00 06-09-2023

Մարդ-լեգենդ, ով ոգեշնչող օրինակ ու ուսուցիչ է եղել բոլոր մարզիկների համար․ Փաշինյանը՝ Ալբերտ Ազարյանի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ:

«Խոր կսկիծով ընդունեցի հայկական սպորտի ականավոր ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան լուրը:

Ազարյանի ներդրումն անգնահատելի է ոչ միայն հայկական, այլ նաև սպորտի համաշխարհային մակարդակում։ Նվաճումներ, որոնք բացառիկ են մարմնամարզության պատմության մեջ, այդ թվում՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը, որը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»:

Մարդ-լեգենդ, ով ոգեշնչող օրինակ ու ուսուցիչ է եղել բոլոր մարզիկների համար։ Ալբերտ Ազարյանը հայկական սպորտի փառքն ու հպարտությունը կազմող անհատներից էր, ում նվաճումներն ու մարմնամարզության զարգացման գործում ներդրած ավանդն անգնահատելի է:

Իմ ցավակցություններն եմ հայտնում պարոն Ազարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, հայկական սպորտի բոլոր ներկայացուցիչներին անվանի մարզիկի մահվան կապակցությամբ:

Հավերժ փառք Ձեզ, սիրելի լեգենդ»,-ասված է ուղերձում:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 5-ին կյանքի 94-րդ տարում կյանքից հեռացել է հայ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը