Սպորտ 4 տարի առաջ - 16:15 26-10-2021

Ալբերտ Ազարյանի արձանը կտեղադրվի Երևանում

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած քաղաքապետարանի ավագանու նիստում որոշվել է հայտնի խորհրդային մարզիչ և մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի արձանը տեղադրել Երևանում։ Հուշարձանը կտեղդրվի Ազարյանի մարմնամարզության դպրոցի տարածքում՝ Մոսկովյան 3 հասցեում։ Քաղաքապետարանը նախատեսում է նաև Ազարյանի անվան նոր դպրոց կառուցել։ Քաղաքապետի տեղեկացմամբ դպրոցի վայրն արդեն ընտրված է, ինչին մարզիկը ևս տվել է իր հավանությունը։ Դա կլինի Ծիծեռնկաբերդի խճուղու հարևանությամբ։ Հիշեցնենք, որ Ազարյանը եռակի օլիմպիական չեմպիոն է, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ և միջազգային կարգի մրցավար։ Նա արդեն 92 տարեկան է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից