Ներքին 3 տարի առաջ - 14:00 05-09-2023

ՔՊ-ականներն իրենց հետ զոմբիներ էին բերել․ մանրամասներ ՔՊ-ԱԺԲ վեճից

«Մեր գրասենյակի մոտից իրազեկման ակցիան սկսեցինք, մինչ այդ մի քանի անգամ ոստիկանությունից զանգեցին, հարցրեցին մեր երթի ուղղությունը, սակայն այդպես էլ ոչ ոք չեկավ։ Միշտ մեր բոլոր երթերին եկել, մեզ ուղեկցել են, բայց այս անգամ կարծես դիտավորություն էր, չեկան»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ազգային-ժողովրդավարական Բևեռի անդամ Աշոտ Պետրոսյանը, անդրադառնալով երեկ ՔՊ-ականների և ԱԺԲ անդամների միջև տեղի ունեցեած միջադեպին։

Նրա խոսքով՝ տեղ-տեղ կանգ առնելով հասել են Մալաթիա, որտեղ հանդիպել են իրենց աջակիցներին․ «Չէինք էլ նկատել, որ մեր հետևում ՔՊ-ի գրասենյակն է, որտեղից մի կին էր մեզ նկարահանում, հետո ինչ-որ զանգեր արեց, որից հետ հայտնվեցին մի քանի մեքենաներ։ Դրանցից մեկը անմիջապես կանգնեց մեր Պիկապի դիմացն այնպես, որ Պիկապը արդեն անհնար կլիներ շաժել։ Մեջից դուրս եկան 2 անհասկանալի երևույթներ, և սկսեցին մեր թիմակիցներից մի աղջկա վիրավորել և քաշքշել։ Փորձեցինք նրան պաշտպանել, բայց ՔՊ-ականներն իրենց հետ հետ բերել էին, ժողովրդի լեզվով ասած՝ ժեխերի ու զոմբիների պատրաստված բանակ»։

Պետրոսյանը պատմեց, որ վիճաբանության ժամանակ ՔՊ-ականները վնասել են ԱԺԲ-ին պատկանող տեխնիկան, ինչպես նաև 2 թանկարժեք բարձրախոս․ «Ամեն ինչ պոկեցին, գցեցին գետնին։ Ասում էին, որ մենք դավաճան ենք, մեզ սեռական բնույթի հայհոյանքներ էին հասցնում։ Այդ անձանցից մեկը հարբած էր, մեր բանախոսին ուզում էր հարվածել, սակայն, հավասարակշռությունը կորցրեց և մեջքի վրա ընկավ»,-ասաց նա։

Հարցին՝ ՔՊ-ականների կողմից ծեծված ԱԺԲ անդամները ի՞նչ վնասվածքներ են ստացել, Պետրոսյանն ասաց, որ ավելի շատ ճանկռածի հետքեր կան․ «Եղունգներով մխրճվել են մարմնի մեջ։ Մեր բանախոսի ձեռքն էլ կոտրվել էր, նոր է գիպսը հանել, ցավեր ունի, պետք է գնա դատաբժշկի մոտ։ Այս միջադեպը պայմանավորված էր ոստիկանների հետ, հանցավոր համաձայնություն էր։ Ոստիկանները եկել, ասում են՝ ձեզ տանում ենք Մալաթիայի ոստիկանություն, ասում ենք՝ մենք տուժողն ենք, սակայն, մեզ տարան ոստիկանություն»։

Պետրոսյանի խոսքով՝ ոստիկանության բաժանմունքում մնացել են մոտ 7 ժամ, և ոչ մի հաղորդում հանցագործության մասին չեն վերցրել․ «Ասում էինք՝ մենք բողոք ունենք, թողեք հաղորդում տանք, բայց այդպես էլ չվերցրեցին, մեր կանանցից մեկը լավ չէր զգում, անգամ մեկ բաժակ ջուր չտվեցին։ Ոստիկաններն ու ՔՊ-ն դիտավորյալ խոչընդոտեցին մեր ազատ տեղաշարժը։ Ոստկանություն տիրում է տոտալ անտարբերություն, տգիտություն և տհասություն»,-եզրափակեց Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել