Ներքին 3 տարի առաջ - 13:59 05-09-2023

Վճռաբեկ դատարանը մերժել է «Լուսավոր Հայաստան»-ի բողոքը

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վանաձորցիների ու Վանաձորի Ավագանու նկատմամբ Լուսավոր Էդմոնենց կազմակերպած դիվերսիան ավարտվեց։

Հիշեցնեմ, 2021–ի դեկտեմբերից իշխանության կողմից ստանալով հանձնարարություն՝ լուսավորականները իրավական անթույլատրելի աճպարարությունների դիմելու միջոցով, վարչական դատարանի դատավորներից մեկի օժանդակությամբ, աննախադեպ անօրինականությունների միջոցով արգելափակել էին Վանաձորի քաղաքապետի ընտրությունը։

Դրանով լուսավորականները պայմաններ էին ստեղծել, որպեսզի իշխանությունը քաղաքական բանտարկության ենթարկի Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։

Վերջապես վճռաբեկ դատարանը 1 տարի 9 ամիս անց վերջակետ դրեց այս ամենին։ Վճռաբեկ դատարանը մերժեշ է Լուսավորի բողոքը, որի արդյունքով վերացել է Վանաձորի ավագանու կողմից նույն համայնքի ղեկավար ընտրելու արգելքը։

Այսպիսով, Վանաձորի ավագանու անդամները, հատկապես Մամիկոն Ասլանյան դաշինքի ներկայացուցիչնեչը, պետք է կարողանան ուժ գտնել իրենց մեջ և անտեսելով կամ դիմանալով իշխանական լայնածավալ հարձակումներին՝ Մամիկոն Ասլանյանի ընտրությունը հաստատեն նրան ընտրելով Վանաձորի քաղաքապետ։ Մամիկոն Ասլանյանն արդեն տարուց ավել է դիմանում է ամենադժվար փորձությանը, նա պատվով կրում է քաղաքական բանտարկությունը և նա արժանի է վանաձորցիների, հատկապես՝ իր թիմակիցների լայն աջակցությանը»։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը

Ձեզ գուցե հետաքրքրի