Ուղիղ եթեր
Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանի ձեռքով շարունակում է ջուր պղտորել
copy image url

Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանի ձեռքով շարունակում է ջուր պղտորել

Ներքին 1 տարի առաջ - 09:45 04-09-2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել է ԱԺ սեպտեմբերի 1-ին, Սահմանադրության համաձայն, հրապարակման պահից այն ուժի մեջ է մտնում, իսկ խորհրդարանի կայքում հենց նույն օրն այն արդեն հրապարակվել էր։ Արցախի Ազգային ժողովը սեպտեմբերի 8-ին պետք է նախագահ ընտրի։

Արայիկ Հարությունյանի՝ հրաժարականի մասին հայտարարությունից հետո ամենատարբեր տեսակետներ հնչեցին, այդ թվում այն, որ պարտադրանքով է հեռանում։Հարությունյանը, սակայն, իր գրառման մեջ նշել էր, որ որոշումը կայացրել է ինքը․ «Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից»:

Oragir.News-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հարությունյանի հրաժարականից։ Պարզվում է՝ կրքերը բորբոքվել են օգոստոսի 28-ին Արցախից ՀՀ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմից 3 երիտասարդներին առևանգելուց հետո։ Արայիկ Հարությունյանը նրանց առևանգումը փորձել է կապել Աղդամի ճանապարհի հետ։ Իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված բազմության ներկայացուցիչների հետ խորհրդարանում 6 ժամ տևած քննարկումից հետո հայտարարել էր, որ հուսադրող լավ բաներ ունի, առևանգված «բալիկները» հետ կվերադառնան 10 օրից։ 10 օրից նրանց վերադարձնելու մասին խոսել էր նաև ադրբեջանական կողմը, ինչը ևս մեկ դժգոհության ալիք է բարձրացրել հանության շրջանում։ Ստեղծված իրավիճակում Արայիկ Հարությունյանը փորձել է խոսակցությունը տանել սոցիալական մակարդակ, նշել է, որ փորձելու է կապ հաստատել երիտասարդների հետ, նրանց ներկայությամբ ստանալ հստակ օր վերադարձի մասին և երաշխավորել է ծնողներին, որ դա շատ կարճ է տևելու, այնուհետև սկսել է խոսել հացի խնդրից, նշել է, որ դ ևս կարգավորելու է։ Այդ ողջ ընթացքում Արայիկ Հարությունյանը փորձել է անել ամեն ինչ՝ հիմնավորելու Աղդամի ճանապարհի բացումը, սակայն քաղաքացիների դժգոհությունն այդպես էլ չի նահանջել։

Հարկ է նշել, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանին հավատարիմ երկրորդ մարդը Սամվել Բաբայանն է, ով ամեն ինչ անում է՝ պետնախարար դառնալու համար․ անգամ շանտաժ է անում բոլորին, որ իր խմբակցության պատգամավորները վայր կդնեն մանդատները։ Սամվել Բաբայանը գործում է Նիկոլ Փաշինյաննի գործելաոճին համապատասխան․ «Կամ ես կդառնամ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»,- ժամանակին հայտարարել էր Փաշինյանը։ Եվ այս պահին միակ մարդը, որ կարող է սադրանք իրականացնել ու վնաս հասցնել Արցախին, Սամվել Բաբայանն է։

Հիշեցնենք, որ վերջերս փոփոխված օրենսդրությամբ՝ Արցախի նոր նախագահին կընտրի խորհրդարանը՝ խմբակցությունների առաջադրած թեկնածուներից։ Ընտրությունը պետք է կազմակերպվի 7-10 օրվա ընթացքում։ Ընդ որում, այն կարող է երկու փուլով կարող է անցկացվել։ Ռազմական դրության ժամանակ, իսկ Արցախում հենց ռազմական դրություն է, ԱԺ-ի կողմից ընտրված նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը՝ այսինքն մինչև 2025-ի մայիսը։

Ամենից շատ դիտված

22:22 Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ Մարմարիկում չեն դադարում փնտրել 2-ամյա Տիգրանին
18:54 Երևանում երբեք չեմ տեսել նման խայտառակություն. սա բացարձակ ապացույց է տգետ գործելաոճի. Յուզբաշյան
20:35 Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի և Ադրբեջանի վրա
21:14 Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել
18:22 Դեբեդի վարարման վտանգը դեռ կա․ ջրհեղեղից 1 տարի անց էլ տուն վերադառնալն անհնարին է
09:32 Տղան հորը հիվանդանոց է տարել մատի կտրվածքով, բժիշկը դիմել է ChatGPT-ին. Reddit
13:03 Ստուգվել է շուրջ 20 մեքենա․ 2-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են
23:33 Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Սումի քաղաքին. կան զոհեր
13:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին․ տեսանյութ
16:00 Հնարավոր է՝ տանիքից ընկել է ծառի վրա, ծառից էլ՝ ցած․ բնակիչները՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին