Ներքին 2 տարի առաջ - 17:00 02-09-2023

Տրոյական ձին Սյունիքում․ ԶՊՄԿ-ում ադրբեջանցիներ են պաշտոններ ստացել․ աշխատակից

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» բունտ է հասունանում, պատճառը մեր աղբյուների փոխանցմամբ՝ նոր կասկածելի կադրերի նշանակումն է։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ 2023 թվականի մայիցից ԶՊՄԿ-ում ադրբեջանցիներ են աշխատում, ինչի մասին տեղյակ են նաև ԱԱԾ-ում։

«5-6 հոգի են, նրանց Բաքվից իջեցրել են մայիս ամսին ու նրանք կազմաքանդում են կառուցվածքները և այլն։ Չգիտեմ՝ ում հրահանգով են եկել, բայց քանդում են բոլոր կառուցվածքները։ Զարգացման ծրագիր կար,որ պետք է 30 միլիոն դրվեր, նրանք այդ ծրագիրն ամբողջովին վիժեցրեցին։ Ըստ երևույթին նրանք ՌԴ քաղաքցիություն ունեն, բայց Բաքվից են եկել։

Նրանցից մեկը, որ հիմա զբաղեցնում է ԶՊՄԿ կապիտալ շինարարության նորանշանակ տնօրենի պաշտոնը՝ Արտյոմ Անատոլևիչ Բորոդաև, իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «Ես սիրում եմ Բաքուն»։



Երբ իր հայ գործընկերները նկատեցին այդ կասկածելի իրողությունը Արտյոմ Անատոլևիչը իր ֆեյբուքյան էջում տեղադրեց իր նկարը Երևանում՝ առանց որևէ գրության և հաջորդ օրը ջնջեց իր ֆեյսբուքյան էջը՝ կասկածելի հետքերը կորցնելու համար: Այնուհետև անմիջապես տեղափոխվեց Երևան և մինչև այսօր չի վերադարձել Սյունիք:

Բայց նա դեռ շարունակում է աշխատել Հայստանի արդյունաբերական հսկայում, որպես կապիտալ շինարարության տնօրեն: Եթե նա ԶՊՄԿ-ում աշխատում է Երևանից, ապա կասկածները, որ նրա կապը Բաքվի հետ միայն սերը չէ, ավելի են խորանում: Ասում են, որ Հայաստան տեղափոխվելուց անմիջապես հետո Արտյոմ Բորոդաևը կատարել է հակապետական և հակազգային հայտարարություններ, առանձնապես ասել է, որ հայերը թուրքերի և ադրբեջանացիների խառնուրդն են: Սյունեցին չի կարող հանդուրժել այսպիսի մարդու ներկայությունը և պահանջում է ԶՊՄԿ սեփականատեր Տրոցենկոյից և գլխավոր տնօրեն Խուդոլիից այս անձի հետ աշխատանքային պայմանագրի դադարեցում, քանի որ նա ղեկավարում է այնպիսի մի կառույց, որտեղ կա ստրատեգիական նշանակության ինֆորմացիա, որին թշնամին այս անձի միջոցով շատ հեշտությամբ կարող է տիրապետել: Երբ հայ բնապահպանը որևէ բնապահպանական հարց է առաջադրում, ասում են թշնամու ջրաղացին ջուր եք լցնում, բայց որ թշնամին դեսանտ է իջեցնում, բոլորը լռում են: Բորոդաևների՝ Հայաստանում լինելու փաստը խոսում է թշնամու նախապատրաստական աշխատանքների մասին: Ո՛չ ենք ասում ռուսների և հայ-ջհուդների ԶՊՄԿ խմբակային աշխատանքի ընդունելուն, այն դեպքում, երբ բազմաթիվ տեղացիներ անգործության են մատնված:

Այս ամենին ավելացնենք Բաքվի լրագրողների ներկայությունը Կապանում և Քաջարանում: Ովքեր էին աշխատում Բաքու TV-ի համար Սյունիքում: Իհարկե ոչ ադրբեջանացիներ: Արցախի շրջափակումը սկսվեց ադրբեջանական էկոլոգիական շարժումով: Նույն ձեռագիրը երևում է Սյունիքում: Ադրբեջանցիները ռուսական տեսքով իրենց բնապահպաների համար ռեպորտաժ են պատրաստում: Իսկ ԶՊՄԿ-ի ներկայիս ռուսական սեփականատեր Գեոպրոմայնինգը, ՀՀ կառավարության հետ համատեղ, մեծացնում է արտադրական ծավալները: Մի կողմից ռուսները մեծացնում են ծավալները, մյուս կղմից ռուս լրագրողները բողոքում են բնապահպանական խնդիրների համար: Երկուսն էլ աշխատում են մեր ոխերիմ թշնամու համար: Տրոյական ձին արդեն Սյունիքում է հանքարդյունաբերության տեսքով: Միայն ժողովրդի համախմբումով և ազգային պետության կերտումով կարող ենք վիժեցնել մեր թշնամիների զավթողական պլանները: Իրավատերները չեն հանդուրժելու ոչ մի տեսակի բորոդաևների Սյունիքում։

Այս ամենի մասին նաև ԱԱԾ-ն գիտի, ավելին, ԶՄՊԿ-ում հունիսի վերջ, հուլիսի սկզբին կոնֆլիկտ է եղել, որ, եթե այդ անձը մտնի գործարանի տարածք, մեքենան կվառեն․․․»,- ասաց մեր զրուցակիցը։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ