Ըստ էության 4 ամիս առաջ - 21:30 11-03-2026

Ըստ էության․ ԵՄ-ին տրոյական ձիեր պետք չեն․ կա՛մ եվրոպացի ենք դառնում, կա՛մ մնում բազարի հաճախորդ

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին։

Նրա հետ խոսել ենք Արևմուտք գնալու, ԵՄ անդամակցության, դրա վերաբերյալ օրենք ընդունելու, սակայն հայտ չներկայացնելու, ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու օրակարգ չունենալու Նիկոլ Փաշինյանի հայտարարության, արևմտամետ գործիչների ԵՄ-ին անդամակցելու օրակարգը շահարկելու և գումար աշխատելու, ԵՄ անդամակցելու նախաձեռնության հեղինակները նախորդ տարվա՝ հաջորդ տարի այս ժամանակահատվածում Հայաստանը ԵՄ թեկնածու երկիր լինելու, իսկ մինչև 2030-ը անդամակցելու հայտարարության, դրա տեղի չունենալու, Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցման տվյալներ, Հայաստանում քաղբանտարկյալների, նրանց առկայության վրա Արևմուտքի աչք փակելու,առաջիկա ընտրությունների, ընտրություններով իշխանափոխության հասնելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Խոսելով ԵՄ անդամակցության օրենք ընդունելու, սակայն հայտ չներկայացնելու մասին, Խզմալյանը նշեց․ «Ինչու է Եվրոպան զանգահարել ղեկավարներին և կանչել Փաշինյանին: Դա Փաշինյանի նախաձեռնությունը չէր, որովհետև իրեն կանչել են շատ սուր հարցերին պատասխաններ տալու՝ ո՞ւմ հետ եք դուք և Մարտակոսը դա ձևակերպեց հենց այսպես՝ մեզ տրոյական ձիեր պետք չեն։ Այսինքն՝ դուք գալի՞ս եք մեզ հետ, դուք գալո՞ւ եք մեզ մոտ, դուք դառնալո՞ւ եք եվրոպացիներ, թե՞ մնալու եք այդ ասիական բազարի հաճախորդներ»։

Խզմալյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի դպրոցից վերջինն է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ