Ներքին 2 տարի առաջ - 11:40 06-08-2024

MG սուպերմարկետից գնածս պահածոն բորբոսնած էր․ հաճախորդ

Վերջին օրերին համացանցում բազմաթիվ տեսանյութեր են հայտնվում, որտեղ օգտատերերը բողոքում են տարբեր սուպերմարկետներում վաճառվող ապրանքների որակից։

Oragir.News-ը օրերս անդրադարձել էր քաղաքացիներից մեկի բողոքին, որը «Երևան սիթի» սուպերմարկետից պանիր էր գնել և տեսել, որ այն բորբոսնած է։

Այսօր հերթական ահազանգն ենք ստացել Երևանի բնակիչներից մեկից, որը վերջերս պահածոյացված պղպեղ է գնել սուպերմարկետից, սակայն, երբ տարան բացել է, տեսել է, որ այն բորբոսնած է։



«5-րդ մասիվի «MG» սուպերմարկետից պղպեղի պահածո գնեցի, ժամկետը նայեցի, մինչև 2025 թվականի փետրվարն ուժի մեջ էր։ Բերեցի տուն, բացեցի և սյուրպրիզ․ բորբոսնած էր»,- ասաց քաղաքացին և տրամադրեց բորբոսնած ապրանքի լուսանկարն ու տեսանյութը։

Նրա խոսքով՝ ապրանքը վերադարձրել է և գումարը պահանջել։

«Խնդիրը ոչ թե գումարն է, այլ այն, որ թքած ունեն մարդկանց առողջության վրա։ Կամ տվյալ գործարանը պատշաճ ձևով չի իրականացրել արտադրանքի կազմակերպման գործընթացը, կամ սուպերմարկետում համապատասխան ջերմաստիճանում չի պահպանվում այն։ Կխնդրեի, որպեսզի տեսչական մարմինը այս խնդրին ուշադրություն դարձնի»,- հավեեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին