Ներքին 2 տարի առաջ - 17:00 01-09-2023

Հայ-ադրբեջանական «խաղաղության» օրակարգը Սոթքի հանքով է անցնում․ Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչու՞ են ադրբեջանցիները հարձակվում Սոթքի և Նորաբակի ուղղությամբ:

13 օր առաջ՝ 2023թ օգոստոսի 18-ին, Փաշինյան Նիկոլն այցելեց Ագարակ: Վերջինիս հետ հանդիպման ընթացքում, «ԳեոՊրոմայնինգ» ընկերությանը պատկանող Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Բելյաև Ալեքսանդրն ասաց, որ շուտով «ԳեոՊրոմայնինգ»-ը պատրաստվում է 15 մլն դոլարի ներդրում իրականացնել կոմբինատում:

Ուշագրավն այն է, որ, ըստ Բելյաև Ալեքսանդրի, «ԳեոՊրոմայնինգ»-ը վերջին 5 տարում նույն կոմբինատում 25 մլն դոլարի ներդրում է իրականացրել, իսկ այժմ պատրաստվում է 1-2 տարում միանգամից 15 մլն դոլար ներդնել: Ինչու՞: Խոսենք փաստերով:

Ուրեմն՝ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԱՊՄԿ) 2021թ զբաղեցնում էր 40-րդ, 2022թ՝ 8-րդ, իսկ «ԳեոՊրոմայնինգ»-ը, համապատասխանաբար՝ 4-րդ և 244-րդ տեղը:

Առաջին հայացքից տարօրինակ իրավիճակը բացատրություն ունի: Խնդիրն այն է, որ «ԳեոՊրոմայնինգ»-ի մեջ մտնում է նաև Սոթքի ոսկու հանքը, որը 2020թ պատերազմից հետո փաստացի կիսվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև և Հայաստանի կողմից շահագործվում է ընդմիջումներով (գրեթե չի շահագործվում):

Այսինքն, ռուսական «ԳեոՊրոմայնինգ»-ի համար Սոթքի հանքի միայն հայաստանյան հատվածն այլևս հետաքրքիր չէ: Կարծում եմ, որ դա տրամաբանական է, քանզի ցանկացած ներդրող կցանկանար առանց խոչընդոտների շահագործել ամբողջական հանքը: Մեծ հաշվով, ռուսական ընկերությանը միևնույնն է, թե որ երկրի տարածքում կգտնվի ամբողջական հանքավայրը: 30 տարի Սոթքն ամբողջությամբ գտնվել է Հայաստանի տարածքում: Ըստ ռուսների տրամաբանության, ի՞նչն է խանգարում, որ այժմ էլ ամբողջական հանքավայրը գտնվի Ադրբեջանի տարածքում և նրանք արդեն այնտեղին շահագործեն Սոթքը:

Վստահ չեմ, սակայն հավանական եմ համարում, որ 2023թ օգոստոսի 18-ի Փաշինյան Նիկոլի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելությունը, վերջինիս տնօրեն Բելյաև Ալեքսանդրի 15 մլն դոլարի ներդրման խոստումը և ադրբեջանցիների այսօրվա (երեկվա, վաղվա) հարձակումը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ փոխկապակցված են:

Հայ-ադրբեջանական «խաղաղության» օրակարգը Սոթքի հանքով է անցնում»:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը