Մամուլ 2 տարի առաջ - 08:26 01-09-2023

Ում հետ է խորհրդակցել Արայիկ Հարությունյանը հրաժարականից առաջ. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խոսակցությունները, թե Արցախում քաղաքական ուժերը ճնշում են գործադրել՝ պարտադրելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը, իրականությանը չի համապատասխանում՝ երեկ մեզ ասաց Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա ճիշտ հակառակը պնդեց, որ օրերս ԱՀ խորհրդարանի գիշերային վեցժամանոց նիստում, որի մասնակիցներն են, ըստ լուրերի, պարտադրել Հարությունյանին հրաժարական, բազմաթիվ առաջարկներ են հնչել՝ իրավիճակից դուրս գալու վերաբերյալ, որոնց Հարությունյանը պատասխանել է, թե կխորհրդակցի եւ որոշում կկայացնի։

Մետաքսե Հակոբյանի «Արդարություն» կուսակցությունը Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին այլընտրանք է առաջարկել․ «Մեր կուսակցության նախագահն առաջարկեց, որ ստեղծվի, այսպես կոչված, «3+1» ձեւաչափ։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի ներկայացուցիչներից աշխատանքային խումբ ձեւավորվի: Պետք է համոզել թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ իշխանություններին` այդ խումբը ձեւավորել, որում ներգրավված կլինի նաեւ Արցախի ներկայացուցիչը, որտեղ կնստեն, կքննարկեն ստեղծված իրավիճակը եւ հնարավորություն կտան Արցախին ու Ադրբեջանին՝ իրար առջեւ դնել առաջարկներ-պահանջներ, եւ որոշում կայացվի:

Եթե այս իշխանությունն ի վիճակի լիներ դա անելու, դա միակ ելքն էր: Եթե ոչ` պետք է ուրիշներին հնարավորություն տա։ Հարությունյանն ասաց, որ կխորհրդակցի այդ առաջարկների վերաբերյալ, թե ում հետ է խորհրդակցել եւ հրաժարականի որոշում կայացրել, ես չեմ կարող ասել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի