Ներքին 2 տարի առաջ - 17:10 31-08-2023

Ստեղծվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ թեկնածուների ընտրության հանձնաժողով

Ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով, հայտնի է դրա կազմը։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ որոշման հավելվածի` հանձնաժողովի անդամների թվում են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, նախարարներ, ՀԿ անդամներ և այլք։

Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է առնվազն յոթ անդամի մասնակցության դեպքում: Եթե նիստ չի անցկացվում, ապա նոր նիստը հրավիրվում է եռօրյա ժամկետում:

Հանձնաժողովի առաջին նիստը վարում է հանձնաժողովի՝ նիստին մասնակցող տարիքով ավագ անդամը: Առաջին նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են Հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի նիստերը տեսաձայնագրվում և արձանագրվում են:

Նշենք, որ այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի դատավորն է ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը։ Նա ընտրվել է 2015 թվականին 9 տարի ժամկետով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել