Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:05 06-05-2025

Պետք է ստուգել դատավորի բոլոր թեկնածուների մարդկային գործոնը. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՇԱՏ ջղայնացած եմ

Ուրեմն եսիմ երբ բողոք եմ տարել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով «Տատիկների գործով» իմ պաշտպանյալ Կիմա տատիկին ազատել ոտի բռասլետից։ Երբ հետը խոսում եմ՝ լացում ա ու էդ «անտեր բիլազուկ»-ից ա բողոքում։ Հետևաբար շատ հետևողականորեն շուտ-շուտ զանգում եմ դատարան ու փորձում եմ հասկանալ՝ ինչ էղավ բողոքիս հետ։

Բողոքս եսիմ երբ մակագրվել էր դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։ Ու ահա էսօր ստանում եմ ինքնաբացարկի մասին որոշում՝ ԿԱՅԱՑՎԱԾ ԱՊՐԻԼԻ 30-ին։ Որոշման հետ համաձայն չեմ, բայց դա էական չի։

Էականն էն ա, որ ջղայնացած զանգում եմ դատարանի գրասենյակ՝ իմանամ ում են վերամակագրել բողոքս, պարզվում է՝ ԳՈՐԾԸ ՄԻԱՅՆ ԱՅՍՕՐ են հանձնել գրասենյակ - որոշումից 6 օր անց։

Բա դա էղավ ճի՞շտ։ Օրենքը՝ մի կողմ։ Բա մարդկայի՞ն գործոնը։ Չգիտեմ՝ ոնց ա պետք անել, բայց ինչ-որ ձևով պետքա ստուգել դատավորի բոլոր թեկնածուների մարդկային գործոնը։ Առանց դրա՝ արդար դատական համակարգ երբեք չենք ունենա»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից