Ուղիղ եթեր
Արարատ Միրզոյանը մասնակցել է Բլեդի ռազմավարական համաժողովին
copy image url

Արարատ Միրզոյանը մասնակցել է Բլեդի ռազմավարական համաժողովին

Ներքին 1 տարի առաջ - 23:19 29-08-2023
Օգոստոսի 29-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը:

Ստորև ներկայացված են ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի պատասխանները՝ քննարկման ժամանակ հնչած հարցերին․

«Այսպիսով, համոզվելու համար, որ ինձ հաջողվելու է ձեզ ճիշտ ներկայացնել պատկերը, ես կներկայացնեմ իրավիճակն իրական օրինակով: Բոլորդ գիտեք Հարավային Կովկասում գտնվող Լեռնային Ղարաբաղի մասին: Հենց այս պահին, մինչ մենք այստեղ խոսում ենք, 120.000 մարդ այնտեղ գտնվում է իրական միջնադարյան շրջափակման մեջ՝ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով:

Այս միջանցքի ստեղծման նպատակը եղել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի և մարդկանց ազատ տեղաշարժի ապահովումը: Սա միակ կյանքի ճանապարհն է, միակ ուղին, որը կարող է կապել Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ:

Արդեն 8 ամիս է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը, իսկ հունիսի 15-ից ի վեր միջանցքը լիակատար շրջափակման մեջ է. այժմ դեպի Լեռնային Ղարաբաղ ո՛չ դեղորայք, ո՛չ վառելիք և, առհասարակ, ոչինչ հնարավոր չէ տեղափոխել այս միջանքով:

Այսպիսով, ևս մեկ անգամ համոզվելու համար, որ դուք իրապես հասկանում եք իրավիճակը, նշեմ, որ մոտ 2.000 հղի կին, 30.000 երեխա, 20.000 մեծահասակ, հիվանդություններ ունեցող մարդիկ մնացել են առանց սննդի, դեղորայքի և վառելիքի, խափանված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Այս իրավիճակի հետ կապված կան միջազգային կազմակերպությունների, անհատների, անկախ փորձագետների կողմից հնչեցված բազմաթիվ արձագանքներ. մենք ունենք ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, հատուկ փորձագետների, հատուկ զեկուցողների հայտարարությունները, ունենք հայտարարություններ այնպիսի հեղինակավոր կազմակերպություններից, ինչպիսիք են Human Rights Watch-ը, Amnesty International-ը և այլն:

Մենք ունենք Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի նման անկախ փորձագետների կողմից հնչեցված հայտարարություններ, ունենք նաև Եվրոպայի խորհուրդ։ Առկա են բազմաթիվ կառույցների, հեղինակավոր կազմակերպությունների, մարմինների, անհատների կողմից հնչեցված հայտարարարություններ, որոնք փաստում են, որ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը, և արդյունքում Լեռնային Ղարաբաղում առկա է հումանիտար ճգնաժամ, և կա հումանիտար աղետի վտանգ:

Այնպես որ, խնդիրը կառույցները չեն: Մենք չունենք կառույցների պակասի կամ բացակայության խնդիր, այլ բանի կարիք կա:

Կարծում եմ, որ կա քաղաքական կամքի և կանոնների նկատմամբ հարգանքի պակաս, ոչ միայն նրանց կողմից, ովքեր դրանք խախտում են, այլև մեր՝ բոլորիս: Մենք պետք է կանոնները հարգելու պատասխանատվության զգացում ունենանք, քանի որ դրա այլընտրանքը քաոսն է, քանի որ այլընտրանքը մի իրավիճակ է, երբ ուժն է ծնում իրավունք, և դուք գիտեք՝ միշտ կարող է լինել ուժեղից ավելի ուժեղը»:

Ամենից շատ դիտված

22:22 Հավանականությունը մեծ է, որ փոքրիկին գողացել են․ Մարմարիկում չեն դադարում փնտրել 2-ամյա Տիգրանին
16:00 Հնարավոր է՝ տանիքից ընկել է ծառի վրա, ծառից էլ՝ ցած․ բնակիչները՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
13:03 Ստուգվել է շուրջ 20 մեքենա․ 2-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են
09:32 Տղան հորը հիվանդանոց է տարել մատի կտրվածքով, բժիշկը դիմել է ChatGPT-ին. Reddit
21:14 Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել
13:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին․ տեսանյութ
23:33 Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Սումի քաղաքին. կան զոհեր
22:07 Եթե 7 տարի նույն դասարանում ես մնացել, ախպեր, գնա՛, թող տասնավարտը գա․ քաղաքացի
22:30 Գնաճն այնքանով է ազդել, որ ականջներս տնգված է մնացել․ հարցում
20:54 Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատվել է