Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:45 29-08-2023

Վերելակն ընկնելու պատճառով մահացած կնոջ գործով դատից հետո են վերելակը սարքելու․ Արգիշտի 11/3 շենքի բնակիչ

Երևանի Արգիշտի փողոցի 11/3 շենքի վերելակները 2 շաբաթ անց կրկին անսարք վիճակում են։

Շենքի բնակիչներից 80-ամյա տիկին Մաքրուհին Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ վերելակները մայիս ամսից չեն աշխատում։

«Մայիս ամսից վերելակները չեն աշխատում, երբ ուզել են միացրել են, երբ ուզել են անջատել են։ Խեղճ մարդիկ, որ ընկան մահացան, էնքան տականք են էդ 911-ը, որ մի ժամ ուշ են եկել։ Ասում էին խցանում է ճանապարհին։ Սո՛ւտ»,- ասաց տիկին Մաքրուհին։

Տիկին Մաքրուհու խոսքով՝ վերելակ վերանորոգողը պետք է ասի, թե ինչքան գումար է անհրաժեշտ վերելակները նորոգելու համար։

«Լիֆտյորշիկ են բերել, նայել ա, ասել ա կնայեմ տեսնեմ ինչքան ա գումարը, նոր քաղաքապետարանը մի քիչ օգնի՝ օգնի, չէ՝ մենք պետք է հավաքենք տանք։ Ես ստանում եմ 20.000 դրամ փարոս, 43.000 հազար դրամ թոշակ, որտեղի՞ց տամ ես, ես կարո՞ղ եմ օգնել, մենակ 35.000 դրամ դեղի փող եմ տալիս ամեն ամիս»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Մաքրուհին։

Վերջինիս խոսքով՝ վերելակի պատճառով մահացած կնոջ դատից հետո միայն վերելակներից մեկը կարող է աշխատել։

«Ամեն օր գալիս են, հարցաքննում են։ Քննիչներն էլ կանչում են, ես չեմ կարող գնալ, ոտքերս ցավում են։ Թող գան հարցաքննեն, գնան։ Թող գնան ԱԻՆ-ի վզից բռնեն, որ մարդը մահանում է ուշ են գալիս, իրենց հավեսով պետք է գան»,- դժգոհեց բնակչուհին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Երևանի Արգիշտի փողոցի 11/3 շենքի վերելակը 5-րդ հարկից ընկել էր առաջին հարկ, ինչի հետևանքով ներսում գտնված կինը մարմնական վնասվածքներ էր ստացել, ինչին հաջորդել էր վերելակից օգտված 82տ. կնոջ մահը, ով չկողմնորոշվելով, որ խցիկն այդ հարկում չէ քայլ էր արել և ընկել խցիկի գագաթի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ