Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:02 28-08-2023

ՀՀ երեք քաղաքացիների առևանգման գլխավոր մեղավորն ու պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են

Հակարիի կամրջի անցակետում ՀՀ երեք քաղաքացիների առևանգման գլխավոր մեղավորն ու պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Նա նշել է, որ նրանց կառավարման ամեն օրն «աղետաբեր է»։

«Հայրենիքի տարածքային կորուստները, մեր քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը նրանց համար դարձել է վիճակագրություն:

Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացու անվտանգության երաշխավո՛րն է, պարտավո՛ր է ոչ միայն տեր կանգնել իր քաղաքացուն, այլև պահանջատեր լինել, որ Արցախից տեղափոխվող քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովվող կառույցները՝ ՌԴ խաղաղապահ զորախումբը և ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները լիարժեք իրականացնեն իրենց պարտականությունները։

Այդ կառույցների թողտվությամբ են ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգվում հայ քաղաքացիները։

Միջազգային մարդասիրական բոլոր կառույցների ուշադրությունը հրավիրում ենք Ադրբեջանի անօրինական և բացահայտ հայատյաց գործողությունների վրա և ակնկալում ենք նրանց հրապարակային արձագանքը»,- գրել է քաղաքական գործիչը։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ