Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 09:15 28-08-2023

Ոստիկանական «բեսպրեդել»․ տուգանք՝ չեղած լույսերի համար

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին ներդրված պարեկային ծառայության աշխատակիցները, որոնց պրոֆեսիոնալիզմի մասին Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում խոսել, շարունակում են քաղաքացիների համար անհարմարություններ ստեղծել և միևնույն ժամանակ զավեշտալի իրավիճակների մեջ հայտնվել։

Oragir.News-ի խմբագրություն դիմած քաղաքացին պատմել է իր հետ պատահած միջադեպի մասին։ Մասնավորապես պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են քաղաքացու վարած Mazda CX-3 մակնիշի ավտոմեքենան և 5000 դրամով տուգանել վերջինիս՝ պնդելով, որ մեքենայի լուսարձակներից մեկը չի աշխատում։

Սակայն զավեշտն այն է, որ չաշխատող լուսարձակը, որի համար պարեկը տուգանել է քաղաքացուն իրականում լուսարձակ չի եղել, պարզապես նման է եղել լուսարձակի։

Քաղաքացին փորձել է բացատրել, որ դա «պոդֆոռնիկ» չէ, դիզայն է, սակայն պարեկներն անդրդվելի են մնացել և տուգանել են քաղաքացուն, իսկ վերջինս ավելորդ գլխացավանքի մեջ չըկնելու համար չի բողոքարկել և վճարել է տուգանքը։

Հավանաբար քաղաքացիներին տուգանելու հարցում պարեկային ծառայության աշխատակիցների դրսևորած համառությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջիններիս պարգևավճարներն ուղիղ համեմատական են քաղաքացիներից կորզած տուգանքների չափերի հետ, և նրանք պարզապես բյուջե են լցնում։

Ստեղծված իրավիճակը որևէ այլ բացատրություն չի կարող ունենալ, իսկ պարեկների ապօրինի արաքներից քաղաքացիների դժգոհությունները շարունակում են աճել։

Ֆոտոշարք