Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:30 27-06-2023

Մեր գործընկերներն ասում էին, որ պատերազմի վտանգ չկա, չեղած տեղից պատերազմ չսադրենք. Փաշինյան

Ես անձամբ քննարկումներ չեմ ունեցել, բայց ինձ մի քանի անգամ զեկուցվել է, որ մեր միջազգային գործընկերները պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ ՀՀ ԶՈւ-ն կտրուկ գործողություններ չիրականացնի՝ չեղած տեղից պատերազմ չսադրելու համար: Այս մասին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ անձամբ համաձայն չի եղել այդ հրահանգի հետ․ «Իմ քաղաքական հրահանգը եղել է՝ լինել իրավիճակին համարժեք։ 2020թ․ հուլիսին ես ՊՆ-ում հրամկազմի ամբողջ մասնակցությամբ խորհրդակցություն եմ անցկացրել, որի ժամանակ հարցրել եմ՝ ունե՞նք այնպիսի ինդիկատորներ, որի ի հայտ գալու դեպքում մենք ասում ենք, որ վերջ, հարձակում է տեղի ունեցել։ Ասել են՝ կան, և իմ հրահանգը եղել է միանշանակ, որ եթե ի հայտ գան այդ ինդիկատորները, բանակը պետք է գործի սահմանված ձևով»։

Վարչապետը նաև նշել է, որ 2018 թվականի մայիսից, երբ վարչապետի պաշտոնն ստանձնել է, անընդհատ ստացել է զեկուցագրեր, ԱԱԾ-ն անընդհատ ահազանգել է պատերազմի հնարավորության մասին:

«Այո՛, ժամկետներ էլ են նշվել՝ 2018-ի ամռանը, աշնանը, հոկտեմբերին, սեպտեմբերին, 2019-ի գարնանը, 2019-ի ամռանը։ Այդ տեղեկատվությունը միշտ եղել է, այդ տեղեկատվությունը բաց աղբյուրներում էլ է եղել, այդ տեղեկատվությունը վերլուծաբաններն էլ են դրել», - ասաց նա։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին ռադիոկլանման միջոցով «F-16» կործանիչների օդաչուների խոսակցությունն է եղել, որ «կիրակի ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն»։ Նա հետաքրքրվեց՝ Գասպարյանը զեկուցե՞լ է այս մասին վարչապետին։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ, այո՛, այդ տեղեկատվությունը զեկուցվել է իրեն։

«Մեր ինստիտուտները մինչև ամսի 25-ը 30 տոկոսով են հավանական գնահատել պատերազմը։ Այդ գնահատումը եղել է ոչ միայն հետախուզության, այլև միջազգային գործընկերների հետ շփումներից։ Ինձ ուրիշ բան էլ է զեկուցվել, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է ու հավանականություն է հնչել, որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ գնան անհամաչափ զիջումների։ Այս թեմայի հետ կապված դռնփակ հատվածում ես լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեմ, այդ տեղեկությունները տրամադրել եմ նաև Քննչական կոմիտեին»,- մանրամասնեց վարչապետը։



Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում

Ձեզ գուցե հետաքրքրի