Արտաքին 3 տարի առաջ - 18:07 23-08-2023

Թուրքիայում բռնկված խոշոր անտառային հրդեհները դեռևս մարել չի հաջողվում

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն գլխավոր անտառտնտեսության հրշեջ կենտրոնից Չանաքքալեի անտառային հրդեհների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Յումաքլըն մասնավորապես նշել է, որ ամբողջ երկրի տարածքում գրանցվել է 29 անտառային հրդեհ, որից 26-ը վերահսկողության տակ է առնվել, իսկ Չանաքքալեի, Բուրսայի Յենիշեհիր և Քարաջաբեյ շրջաններում հրդեհները դեռևս շարունակվում են։ Հրդեհների պատճառով փակվել է Դարդանելի նեղուցը և դադարեցվել նավերի շարժը երկու ուղղություներով։

Նախարարը հայտնել է, որ այս պահի դրությամբ ամենաուժեղ հրդեհը Չանաքքալեում է, քանի որ հրդեհի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին 70կմ/ժամ արագությամբ և 19% խոնավությամբ։ Չանաքքալեի անտառային հրդեհը հասել է Չանաքքալեի կենտրոն հատկապես Կեպեզ քաղաք։ Հրշեջները 6 ժամում անցել են 15․1 կմ տարածություն։

Նաև հավելել է․ «Քանի որ շատ են շահարկումները, նշեմ, որ պետական հիվանդանոցն ու համալսարանը զգոն են, բայց տարհանման մասին խոսք չկա։ 9 գյուղերի համար ձեռնարկվել են միջոցներ։ Գյուղերից տարհանվել են Քայադերեն, Դամյերին, Բելենը, Ուլուփընարը, Յաղջըլարը և Քալաբաքլըն, կան նաև տարհանման պատրաստ գյուղեր։ Բարեբախտաբար, մինչ այժմ զոհեր չկան»։

Յումքալըն հայտնել է, որ այս պահի դրությամբ նյութական վնասի չափի մասին հստակ տեղեկություն չկա։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, մոտավորապես 180 ջրցան մեքենա, շինարարական տեխնիկա և 1100 հրշեջ։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»