Ներքին 3 տարի առաջ - 13:15 23-08-2023

Արայիկ Հարությունյանը չի հերքում Աղդամով առևտուր անելու իր որոշումը

«Արայիկ Հարությունյանը չի հերքում այդ ճանապարհով առևտուր անելու որոշման մասին, որովհետև արդեն շատ լայն շրջանակների հետ հանդիպումներ է ունեցել ու խոսել դրա մասին»։

Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որտեղ ասվում է, թե երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է, որ Աղդամի ճանապարհով առևտուր անելու որոշում է կայացրել:

«Պետք է հասկանալ, որ նաև Ադրբեջանի կողմից շատ ուժեղ ճնշում կա այդ առումով, և ունենալով այդ թույլ իշխանություններին բնականաբար ավելի շահավետ իրավիճակում է գտնվում Ադրբեջանը։

Հիմա խնդիրը իշխանությունների մեջ է, ենթարկվե՞լ ճնշմանը, թե՞ շարունակել պայքարել ու հակառակվել դրան։ Այլևս գաղտնիք չէ, որ քննարկվում է Աղդամի ճանապարհի բացումը, որովհետև Ադրբեջանը ևս չի թաքցնում դա»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։

Հակոբյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը խորհրդարանական որևէ ընդդիմադիր ուժ չի մասնակցել․

«Արայիկ Հարությունյանը տարբեր ձևաչափերով հանդիպումներ է ունեցել, այդ ընդլայնված աշխատանքային խորհրդակցությանը Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել՝ չընդունելով այդ ձևաչափը։ Անվտանգության խորհդի նիստից հետո եղել է այլ հանդիպում, ես զերծ կմանամ մնացածների կարծիքները հայտնելուց, կոնկրետ մեր կուսակցության ղեկավարը դեմ է արտահայտվել՝ հիմավորելով, որ դա մեծ հաշվով այսպես կոչված ինտեգրման սկիզբն է դրվելու։ Ամեն դեպքում ինտեգրման գործընթացը ամենամեծ վտանգն է»,- եզրափակեց նա։


Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»