Ներքին 3 տարի առաջ - 13:38 20-08-2023

Մեր տնից թշնամու դիրքերը երևում են, գիշերը կես ժամ կրակեցին. Վերին Շորժայի բնակիչ

Թշնամին երեկ հերթական անգամ կրակել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Բնակիչները Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ կրակոցի ձայները պարզ լսվում էին նաև գյուղում:

«Պառկել էինք քնելու, մեկ էլ ադրբեջանցիները սկսեցին կրակել, մոտ կես ժամ կրակեցին: Մեր տնից իրենց պոստերը պարզ երևում են, վախեցել էինք, մտածեցինք՝ նորից կռիվ է սկսվել...»,- պատմեց Վերին Շորժայի բնակիչը:

Տիկնոջ խոսքով՝ թշնամին գրեթե ամեն օր էլ փոքր տրամաչափի զենքերից կրակում է, արդեն սովորել են, պարզապես, երբ կրակոցները 10 րոպեից ավելի են տևում, վախենում են. «Համարյա ամեն օր էլ կրակում են, հիմնականում՝ ժամը 17:00-ից հետո, երեկ այդ ժամերին հանգիստ էր, բայց գիշերը՝ 23:00-ի սահմաններում, սկսեցին անդադար կրակել, պատուհանին մոտ չէինք գնում, մտածում էինք՝ գյուղի վրա էլ կկրակեն: 2021 թվականի մայիսից այսպես՝ վախը սրտներումս ապրում ենք»:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 23:00-23:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»

Ձեզ գուցե հետաքրքրի