Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 16:00 18-08-2023

Էժանագին PR ակցիա է․ Կապանի օդանավակայնում թռիչքներ իրականացնելն անհնար է լինելու

Օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առթիվ, Կապանի օդանավակայանում պետք է լինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթ պետք է սկսվեն կանոնավոր չվերթները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի այս հայտարարությանը հաջորդեց ԱԱԾ-ի հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական կողմը կրակել է օդանավակայանի ուղղությամբ։

Oragir.News-ի հետ զրույցում ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը նշեց, որ Կապանի օդանավակայնում թռիչքներ իրականացնելն անհնար է լինելու.

«Կապանի օդանավակայանի գործարկումը, թռիչքները դեպի որևէ օդանավակայան ունեն երկու բաղադրիչ՝ առաջին բաղադրիչը քաղաքականն է, ու դրանից ածանցվող անվտանգայինը, երկրրոդը՝ տնտեսականն է»։

Նա նշեց, որ չվերթների տնտեսական կողմը հիմնավորված չէ, որովհետև տոմսի ինքնարժեքը շատ թանկ է և անհամեմատելի է, օրինակ, անգամ վարձած մեքենայով այնտեղ հասնելու արժեքի հետ։

«Ես՝ որպես բիզնեսմեն, այդ թռիչքը չէի անի, որովհետև ես չէի կարողանա այդ տոմսերը վաճառել։ Բացի այդ, թռիչքների իրականացման համար կարևոր են եղանակային պայմանները, իսկ Կապանի օդանավակայանն այս առումով աշխարհի ամենաբարդ օդանավակայաններից է, այնտեղ թռիչքների հորիզոնական և ուղղահայաց տեսանելիության մինիմումները բավականին բարձր են. «Յակ-40»-ի դեպքում դա 800 մետր է՝ ուղղահայաց և 7 կմ՝ հորիզոնական պարտադիր տեսանելիությունն է վայրէջքի համար։ Եթե վատ եղանակային պայմաններ եղավ՝ թռիչքները ռեգուլյար չեն լինելու, եթե թռիչքները ռեգուլյար չեն և թանկ են, ապա այդ թռիչքները գոյատևելու հնարավորություն շատ քիչ ունեն»։

Ճաղարյանն ասաց, որ քաղաքական և անվտանգային տեսանկյունից պետք է ասել, որ Կապանի օդանավակայանը գտնվում է Ողջի գետի երկարությամբ, իսկ Ողջի գետի մյուս ափը վերահսկվում է Ադրբեջանի կողմից, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մեր երկրի վարչապետի աթոռին նստած անձը բանավոր պայմանավորվածությամբ հանձնել է թշնամուն։

«1990-ականներին, երբ ես էլ թռիչքներ էի կատարում, մեր վրա էլ էին կրակում, անգամ հարթափող զենքերով էին մեր վրա կրակում։ Հետո մենք այնտեղից իրենց քշեցինք ու այդ տարածքը դարձավ անվտանգ։

Հիմա այդ տարածքն անվտանգ չէ, այնտեղ թուրքերի կողմից մինչև օդանավակայանի կայանատեղի մի քանի մետր է՝ 200-300 մետր։ Ցանկացած զենք այդ հեռավորության վրա կրակում է, ավելի երկար փող ունեցող զենքով կարելի է դիմացի անտառներից էլ կրակել։ Այսինքն՝ այդ թռիչքները միշտ վտանգի տակ են լինելու։

Պատկերացրեք, եթե լավ կրակող լինի ու կարողանա խոցել ինքնաթիռի հրամանատարին, ով վայրէջքի ժամանակ ձախ կողմում է լինում, ի՞նչ կլինի այդ օդանավի ու նրա ուղևորների հետ։

Ընդ որում, դա կարող է անել ցանկացած մեկը՝ խմած կամ հոգեկան խանգարում ունեցող որևէ պրովոկատոր, անգամ առանց Ադրբեջան պետության հետ դա համաձայնեցնելու»,- կարծում է նա։

Փորձագետի խոսքով՝ ցանկացած օդանավակայան ունի վայրէջքից առաջ մոտեցման և թռիչքից հետո օդանավակայանից հեռանալու սխեմաները։ «Նախկինում «Յակ-40» օդանավով, որի հրամանատարն եմ եղել, հատում էինք Ադրբեջանի տարածքը և բարձրանում էինք մեզ անհրաժեշտ բարձրություն, հիմա թռիչքը կատարվելու է ավելի փոքր օդանավով։ Ես, ճիշտն ասած, արդիական օդանավերի թռիչքի սխեմաներին ծանոթ չեմ, չգիտեմ՝ Ադրբեջանի տարածք մտնո՞ւմ է, թե՞ չէ, բայց փաստ է, որ օդանավակայանի թռիչքուղու դիմացի սարը՝ թռիչքի երկարությամբ Ադրբեջանի ձեռքում է»։

Դիտարկմանը, թե արդյո՞ք գործող իշխանությունները բոլոր տնտեսական և անվտանգային ռիսկերը հաշվի չեն առել, ինչո՞ւ են ամեն դեպքում որոշել գնալ այդ քայլին՝ նա պատասխանեց, որ սա PR ակցիա է։ «Հասարակ, էժանագին PR ակցիա է, ուզում են ցույց տալ, որ քաղաքացիական ավիացիայի ոլորտում հաջողություններ են արձանագրում»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ