Մամուլ 3 տարի առաջ - 08:40 06-05-2023

Միայն էժանագին քարոզչահնարք, և ուրիշ ոչինչ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը Փաշինյան Նիկոլը չէր լինի, եթե չփորձեր ընդդիմությանը վարկաբեկող հայտարարություններ անել, ըստ որում, ավելի շուտ՝ բնականաբար, նենգախեղելով իրողությունները: Օրինակ՝ Չեխիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե վերջերս նկատել է, որ ընդդիմությունը լսել է իր ուղերձները, ինչը հաջողություն է համարում, որովհետև անցյալ տարի անգամ չէին լսում, անգամ «ինչ-որ բան էին շպրտում, կռվում էին բռունցքներով, ձեռքերով»: Տեսեք՝ ո՛վ ինչի՛ մասին է խոսում: ԱԺ դահլիճում ընդդիմադիրների վրա բռունցքներով ու աքացիներով մինչև հիմա հարձակվել ու խուլիգանական տուրուդմփոց են հրահրել առավելապես Փաշինյանի անվան խմբակցությունը ներկայացնող տարբեր անուն-ազգանուններով «փաշինյանները»:

Նման պահվածքում թե՛ ԱԺ-ում, թե՛ ԱԺ-ից դուրս նրանք են հենց աչքի ընկնում: Բայց այստեղ «աղը» նույնիսկ դա չէ: Փաշինյանի ամբողջ շեշտն այն է, թե ընդդիմությունն սկսել է իրեն լսել, հաշվի առնել կամ նման մի բան: Ամենից զավեշտականն այն է, որ Փաշինյանը դա ակնհայտորեն ասում է վարկաբեկելու նպատակով, հանրությանն ընդդիմադիրների դեմ տրամադրելու նպատակով: Այսինքն, ինքն էլ է հրաշալի հասկանում, որ ինքը՝ Փաշինյանը, իր իշխանության աստիճանավոր ներկայացուցիչներն արդեն այն աստիճան ատելի ու անընդունելի են հանրության համար, որ իր ասածն ունկնդրելն անգամ կարող է լսողի համար վարկաբեկիչ լինել: Իհարկե, դա խառնակչականության էքստրա կլասսի դրսևորում է: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը «մոռանում» է, որ ինքը թիկնազորքի առկայությամբ է միայն մտնում ԱԺ դահլիճ, եթե անգամ ընդդիմադիրները դահլիճում չեն:

Ու թյուրիմացաբար կարծում է, թե նախ՝ ինքը խոսելու տեղ ունի, երկրորդը, թե՝ իրեն «լսում են»: Թերևս ակնկալում էր, որ ընդդիմադիրներն ամեն անգամ ձեռքներն ընկած առաջին ծանր բանը պիտի իր վրա շպրտեն: Ու միգուցե զարմացել է, որ այդպես չեն անում: Հա, ի դեպ, ինչ վերաբերում է այն մեկ դրվագին, որի մասին ակնարկում է Փաշինյանը, հիշենք, որ դրանից հետո վերջինիս՝ ԱԺ գալուց առաջ դահլիճից բոլոր շշերը հեռացնում են...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից