Մամուլ 3 տարի առաջ - 08:50 17-08-2023

Որ երկրներից են ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է․

«Հայաստանը 2023 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զբոսաշրջիկների թվի զգալի աճ է ունեցել։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիսին զբոսաշրջիկների թիվը 1 միլիոնից ավելի է կազմել, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակայատվածի համեմատ, 70 տոկոսով ավելի է։

Սակայն նկատենք, որ զբոսաշրջիկների թվի այսպիսի աճի հիմնական պատճառը ռուս -ուկրաիանական պատերազմն է։ Այդ մասին են վկայում նաև պաշտոնական թվերը։ Բանն այն է, որ ժամանած զբոսաշրջիկների 51 տոկոսից ավելին ՌԴ քաղաքացիներ են։ Ընդ որում՝ հսկայական աճ է գրանցվել նաև ՌԴ-ից դեպի Հայաստան թռիչքների ինտենսիվության մասով։ Առհասարակ, ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվն աճել է 2,1 անգամ։

Հավելենք նաև, որ այստեղ ժամանած ՌԴ քաղաքացիներից շատերն այստեղ անգամ բիզնես են հիմնել, աշխատանք գտել, կան նաև, իհարկե, ազգությամբ հայեր։ Երկրորդ տեղում Վրաստանն է` 12 տոկոս, երրորդում Իրանը` 6 տոկոս։

Մայիսին ունեցել ենք զբոսաշրջիկներ նաև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ինչպես նաև Ուկրաինայից և Բելառուսից»։

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»