Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 11:36 20-06-2025

Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են

Իրանա-իսրայելական հակամարտության սրացման պատճառով Բեթղեհեմում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց JERUSALEM TRAVEL ընկերության ներկայացուցիչ Արփինե Ալոյանը։

Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ Հայաստանի 17 քաղաքացիներ հունիսի 10-ին մեկնել են Իսրայել, որտեղից պետք է հայրենիք վերադառնային հունիսի 17-ին։ Սակայն իրանա-իսրայելական սրացման պատճառով չեղարկված չվերթներով պայմանավորված` նրանց վերադառնալու հետ կապված խնդիրներ են առաջացել։

Հունիսի 17-ին տուրիստական ընկերությունը ցամաքային ճանապարհով նրանց տեղափոխել էր Եգիպտոս, իսկ հունիսի 19-ի լույս 20–ի գիշերը նրանք ժամանել են Հայաստան։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
13:43 Հայաստանից պետք է արմատախիլ անենք դրսից կառավարվող լրտեսական ընդդիմությանը․ Փաշինյան