Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:45 12-08-2023

Մենք ունենք ֆեստիվալ անվտանգության դիմաց կոնցեպտը. ի՞նչը կարող էր իրավիճակ փոխել. Վարդանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ի՞նչը կարող էր Հայաստանում, հետևապես նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա բանակցություններում, հետևապես նաև Արցախյան ճգնաժամում իրավիճակ փոխել:

Մի քանի հազարանոց, բոլոր անհրաժեշտ իրերով ապահովված, մոբիլ, անհրաժեշտ մարզումններ անցած, տարատեսակ առաջադրանքներ իրականացնելուն պատրաստ զորախումբն, օրինակ, դա լավագույնս կարող էր անել:

Ի՞նչ էր հարկավոր դրա համար:

Ժամանակ և գումար, որն այս ընթացքում ՔՊ ծախսել է ֆեստիվալների, եվրատեսիլների և թանկարժեք երգիչների վրա:

Ես վստահ եմ, որ անհրաժեշտ ճիշտ քարոզչության դեպքում մեր ժողովուրդը ոչ միայն շատ լավ կընդուներ պետական մակարդակով որևէ տոն չնշելը կամ ֆեստիվալ չկազմակերպելը, այլ սիրով ինքը հավելյալ ներդրում կունենաու երկրի պաշտպանության բարձրացմանն ուղղաված ծրագրերին:

Բայց հիմա մենք ունենք ֆեստիվալ անվտանգության դիմաց կոնցեպտը»:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին