Հակակոռուպցիոն դատարանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին 1 ամսով կալանավորեց։
Հիշեցնենք, որ 9 անձի, այդ թվում Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Սամվել Կարապետյանին ձերբակալել էին, տեղափոխել Քննչական կոմիտե, ապա՝ Հակակոռուպցիոն դատարան։
Նշենք, որ ավելի վաղ Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները լայնածավալ ակցիաներ են անցկացրել՝ աջակցություն ընդդիմադիր առաջնորդի։